«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ՆՈՐ ԵԼՔԵՐ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ Է ՀԱՐԹՈՒՄ
Արխիվ 12-16«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ՆՈՐ ԵԼՔԵՐ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ Է ՀԱՐԹՈՒՄ
Կաննի կինոշուկայից վերադարձած «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմը գրանցել է մի քանի հաջողություններ: Հայկական արտադրության «Ելք չկա» քրեական դրամայի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ, ֆիլմն այս ընթացքում բազմաթիվ հրավերներ է ստացել. «Տարբեր փառատոների մասնակցության հրավերներ ենք ստացել, բացի այդ «Ելք չկան» ցուցադրվեց Բելգիայում, ԱՄՆ-ում, որտեղ հանդիսատեսի կողմից ֆիլմը լավ ընդունվեց: Շուտով ռուսական «Օլ մեդիա» ընկերությունը ֆիլմը կթարգմանի ռուսերեն եւ վաճառքի կհանի ռուսական շուկայում»,- շարունակելով թվարկել ֆիլմի աշխարհագրությունը Կ. Ունանյանը շեշտեց, որ «Ելք չկան» կցուցադրվի նաեւ եվրապական մի շարք այլ երկրներում»:
Ի դեպ, «Ելք չկան» կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ եւ հասանելի կլինի օնլայն տարբերակով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

