ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԴԸ. ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ (ԲՈՒԴՈ). Մաս 1

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԴԸ.
ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ (ԲՈՒԴՈ). Մաս 1



Թյուրիմացաբար ընդդիմություն համարվող ՀՀ նախկին իշխանությունները` ի դեմս ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի, այսօր առիթը բաց չեն թողնում ներկա իշխանություններին «ավազակախումբ», իսկ պետությանը՝ «ավազակապետություն» անվանելու համար: Համաձայնեք, որ նման մեղադրանքներ հնչեցնողներն առնվազն պետք է սպանություններից, բռնություններից, ահաբեկումներից, թալանից, չարաշահումներից ու կեղծիքներից զերծ՝ մաքուր անցյալ ունենան, ինչը չի կարելի ասել ԼՏՊ-ի և ՀՀՇ-ի իշխանության տարիների մասին: Վանո Սիրադեղյանի «քաջագործությունները» մեզ բոլորիս հայտնի են, նրա կազմակերպած քաղաքական սպանությունների շարքը, որոնք բնականաբար չէին կարող լինել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնության, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է: Այժմ անդրադառնանք մեկ այլ կերպարի, որին «ավազակապետության դեմ պայքարի առաջամարտիկ» ԼՏՊ-ն նախագահ եղած ժամանակ վստահել էր իր անվտանգության վարչության պետի պաշտոնը: Խոսքը Ռոմեն Ղազարյանի մասին է, ով ավելի հայտնի է որպես Գեներալ Բուդո: Եկեք ընդունենք, որ նման պաշտոնում նշանակելու համար առնվազն պետք է այդ մարդուն վստահել, ավելին՝ այդ մարդը պետք է լինի նշանակողի ամենահավատարիմ անձը, ում կարելի է վստահել սեփական անձի պահպանությունը: Հիմա տեսնենք, թե ով էր Լևոն Տեր-Պետրոսյանի ամենավստահելի անձը:
Մեջբերենք մի հատված 1998 թվականին Բուդոյի դեմ հարուցված քրեական գործից, որի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ «Ռոմեն Ղազարյանը, աշխատելով որպես ՀՀ նախագահի անվտանգության վարչության պետ և զբաղեցնելով պատասխանատու պաշտոնեական դիրք, հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 1998 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին մայրուղու 6-րդ կիլոմետրի հատվածում՝ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող «ԱԿ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազենից կրակել է իրեն ամրակցված «Տոյոտա» մակնիշի 111 ՍՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և ստեղծել սպանության փորձ կատարելու շինծու տպավորություն: Այդ գործողություններով Ռոմեն Ղազարյանն ավտոմեքենայի աջ և ձախ դռների, անվաթևերի և ապակիների վրա առաջացրել է հրազենային, գնդակային վնասվածքներ՝ անվտանգության վարչության պատճառելով 505.700 ՀՀ դրամի նյութական վնաս:
Իր հանցավոր նպատակներն իրականացնելու համար Ռոմեն Ղազարյանը, ստոր դրդումներով, արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելով, ՀՀ բարձրագույն վարչական և իրավապահ մարմիններին այդ դեպքի մասին կատարել է ակնհայտ սուտ մատնություն և քեական գործ հարուցվելուց հետո՝ 1998 թվականի հունվարի 19-ին, հունվարի 27-ին և հունվարի 29-ին, ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել, թե իբր իր նկատմամբ կատարվել է դիտավորյալ սպանության փորձ:
Կատարված հանցագործությունների հնարավոր բացահայտումից և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Ռոմեն Ղազարյանը բռնություն կիրառելու սպառնալիքով հարկադրել է իր օգնական և իրենից ծառայական կախման մեջ գտնվող վկա Արմեն Պողոսյանին նախաքննության ընթացքում ակնհայտ սուտ ցուցմունքներ տալ կատարված դեպքի հանգամանքների վերաբերյալ»:


Աղբյուրը` «ՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջը

Շարունակելի...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում