ՀԱՅՏՆԻ ԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը: Այս մասին «Իրավունքը» տեղեկացրել է: Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 10-ին, ավարտվեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 8 դաշնակահար՝ Նինո Բակրադձե (Վրաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Դավիթ Հովհաննիսյան, (Հայաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Շուշանիկ Հովակիմյան (ԱՄՆ), Ալեքսեյ Կուդրյաշով (Ռուսաստան), Ռեն Ջիա (Չինաստան): Մասնակիցներից մեկը՝ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը, վատառողջ լինելու պատճառով դուրս է մնացել մրցակցությունից:
Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 4 մասնակից՝ Անաստասիա Նեստերովան, Եվգենի Ստարոդուբցևը, Ստեփան Սիմոնյանը, Ռեն Ջիան:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկը տրվեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

