ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արխիվ 12-16
25 տարին արդեն մեծ ժամանակահատված է: Իմ նոր ձայնասկավառակում ընդգրկված մի երգ ունեմ, որը ժամանակին երգում էր Տաթեւիկ Հովհաննիսյանը` ՙԼավ լուրեր՚: Այ, ցանկանում եմ, որպեսզի 25-ամյա ՙԻրավունքի՚ էջերում կարդանք միայն լավ լուրեր, այսինքն` թերթը ողողված լինի միայն լավ լուրերով: Չնայած` այդպես հնարավոր չէ, վատն էլ է կողքից միշտ ծլում, բայց մեծամասամբ ցանկանում եմ` լավ լուրեր լինեն: Այսօր մամուլում շատ սուտ կա, դա ինչ-որ վարկանիշ բարձրացնելու միտում ունի իր մեջ, թե մարկետինգային քայլեր են անում` ինձ համար անհասկանալի, չեմ կարող ասել, բայց սուտն ինքնին արդեն լավ բան չէ, հատկապես` մամուլում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ թերթի 25-ամյակն ու ցանկանում, որ միշտ ճիշտ մնաք ու լավ լուրեր տաք ընթերցողներին:
Երգիչ, երգահան ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

