ՍՏԱՎԱՆԳԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՈՆՅԱՆԻՑ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ

Արխիվ 12-16

ՍՏԱՎԱՆԳԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ
ԱՐՈՆՅԱՆԻՑ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ


Ֆիդեի առաջին եւ երկրորդ համարների` Մագնուս Կարլսենի եւ Լեւոն Արոնյանի պայքարը մշտապես մարզաձեւի սիրահարների ուշադրության կենտոնում է: Եվ ահա հերթական դիմակայությունը` Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի հինգերորդ տուրի կենտրոնական` Մագնուս Կարլսեն-Լեւոն Արոնյան պարտիան ավարտվեց նորվեգացի գրոսմայստերի հաղթանակով:
Մոտ 6.5 ժամ տեւած պայքարը ավարտվեց 93-րդ քայլում, Լեւոն Արոնյանը անհասկանալի կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը: Սա այն դեպքերից էր, երբ հաղթանակը գրեթե ապահովված էր, եւ դժվար էր պատկերացնել, որ Արոնյանը կարող է մի անփույթ քայլով պարտվել նման սկզբունքային պայքարում, երբ հաղթանակն այդքան մոտ էր: Ինչեւէ, Արոնյանի անհաշվենկատ քայլի արդյունքում Կարլսենը վաստակեց 3 միավոր եւ այժմ Կարուանայի հետ կիսում է երկրորդ տեղը: Իսկ ահա հայ գրոսմայստերի վերջին շրջանի ելույթներն ու ցուցադրած արդյունքները թերեւս մտահոգության տեղիք են տալիս: Ինչեւէ, հիշեցնենք, որ սուպերմրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը նախ առաջին տուրում սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել նորվեգացի Սիմեն Ադգեստեյնի հետ, ապա մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով առավելության էր հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ 40-րդ քայլում ընդունել պարտությունը, իսկ չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսել էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Այսպիսով, հինգ տուրերի ընթացքում Լեւոն Արոնյանը տոնել է միայն մեկ հաղթանակ, իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր: 2.5-ական միավոր ունեն Կարյակինը, Գիրին, Գրիշչուկը եւ Ագդեստեյնը: Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, ինչպես նշեցինք, վաստակել են 3-ական միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, որն առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ վաստակեց 3.5 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում