«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁԻ Է ԵԿԵԼ
Արխիվ 12-16«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁԻ Է ԵԿԵԼ
Օրերս «Իրավունքը» «Մշակույտ» խորագրի ներքո «Մինչ փնովում ենք Եվրոպան, «Մոսկվա» կինոթատրոնը մեր տունը քանդում է» վերնագրով նյութ էր հրապարակել, որտեղ հորդորում էր «Մոսկվա» կինոթատրոնին` սթափվել ու հիշեցնում, որ այն գիշերային ակումբ չէ, այլ սերունդ դաստիարակող մշակութային օջախ:
Այս հրապարակման պատճառ դարձավ այն, որ հայրենի կինոթատրոնը սկսել էր ցուցադրել արտասահմանյան «Հարեւանները պատերազմի շեմին» ֆիլմը (ի դեպ, ֆիլմի վերնագիրն էլ սխալ էին թարգմանել), որը մեղմ ասած, գոնե պետք է 18+ ձեւաչափով ցուցադրվեր, մինչդեռ ֆիլմի պոստերի վրա նեղություն չէին քաշել գրելու այդ մասին: Ավելին` ֆիլմը ցուցադրվում էր օրը ցերեկով` ժամը 15:30-ին: Իսկ բովանդակությունից խնայելով մեր ընթերցողների նյարդերը` ընդամենը մի քանի օրինակ բերենք: Ֆիլմում, ասենք, ամուսինները սեքս էին անում երեխայի աչքի առաջ, փոքրիկը պահպանակ է դնում բերանը, գոմիկները փարթի են անում` վաճառելով իրենց առնանդամների արձանիկները… Բայց սա արդեն անցյալում է:
Ի վերջո, խնդրով մտահոգ հետեւեցինք «Մոսկվա» կինոթատրոնի քայլերին, որտեղ, պարզվում է, ամեն ինչ կորած չէ կամ ինչպես ասում են` ավելի լավ է ուշ, քան երբեք: Կինոթատրոնը անսաց «Իրավունքի» հորդորներին` նախ հանեց ֆիլմի ժամը 15:30-ի ցուցադրությունը` այն անհետացնելով անգամ պոստերի վրայից, ապա ընդհանրապես հանվեց ֆիլմը:
Այնուամենայնիվ ստացվում է, որ խոշորացույցը վերցրած պետք է վազվզենք այս կամ այն մշակութային օջախներով ու անընդհատ աղաղակենք բարոյականության, նոր սերնդի չայլանդակման եւ ավելի բարձր մշակութային արժեքների մասին, այլապես հենց աչքդ թեքեցիր, հայդե` գնում է «18+ կայֆավատը»: Լավ, մի՞թե ձեր զավակները չեն ապրում այս երկրում, մի՞թե համաշխարհային կինոշուկան այդքան նեղացել է, որ գոմիկների ֆիլմերը պիտի ցուցադրվեն մեր կինոթատրոնների էկրաններին: Վերջիվերջո, նայե՛ք շուրջներդ, նույնիսկ իսկական եվրոպացին այդքան չի մերվում եվրոպական այլանդակ բարքերին, իսկ մենք ինչո՞ւ ենք այն սպունգի պես քաշում մեր ջանը:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

