«ՉԿԱ ՄԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՈՎ ԻՄ ՈՒԶԱԾ ԵՐԳԸ ԳՐԻ» (+Տեսահոլովակ)

Արխիվ 12-16

«ՉԿԱ ՄԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՈՎ ԻՄ ՈՒԶԱԾ ԵՐԳԸ ԳՐԻ» (+Տեսահոլովակ)


ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ
կրկին Երեւանում է: Այս անգամ` հոբելյանական համերգով: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում բոլոր ժամանակների լեգենդար արտիստը երեկ ներկայացավ իր հին ու նոր երգերով: Ի դեպ, նոր երգերի հեղինակը հենց ինքն է` Վ. Կիկաբիձեն:
«Այն մարդիկ, ովքեր ինձ համար երգեր էին գրում, այսօր այստեղ չեն… Այսօր, ցավոք, չկա մի կոմպոզիտոր, ով իմ ուզած երգը գրի: Այն, ինչ գրում են, ինձ դուր չի գալիս»,- շեշտեց բանախոսը` հավելելով, որ ստիպված ինքն է ստեղծագործում ու երգում այնպիսի երգեր, որոնք մոտ են իր սրտին:

Խոսելով կինոարտադրության մասին, Վ. Կիկաբիձեն փաստեց, թեպետ, հրավերներ կան եւ ինքն էլ մի քանիսին համաձայնել ու նկարվել է, սակայն, այստեղ էլ իրեն որեւէ բան չի ոգեւորում:

Կիկաբիձեին դուր չեն գալիս նաեւ սերիալները: «Շատ արագ պատրաստվող արտադրություն է: Երբեք չգիտեն, թե ինչ զարգացում է ունենալու իրենց սերիալը, քանի որ սցենարը ծնվում է մեկ օրում, եւ դա ինձ դուր չի գալիս»:

Ասուլիսի ընթացքում Վ. Կիկաբիձեն ընդգծեց, որ այսօր չկան, օրինակ` Մհեր Մկրտչյանի նման անհատականություններ: Իր իսկ խոսքով, նման անհատականություններ հազարից մեկ են ծնվում: «Մկրտչյանը շատ հումորով մարդ էր, սակայն նրա աչքերը միշտ թախծոտ էին: Եվ պատճառը` ճակատագիրն էր»:

Կիկաբիձեն լրագրողներին ասաց նաեւ, որ շուտով տպագրության կհանձնի իր կողմից հեղինակած գիրքը: Այն արվեստագետի փոխանցմամբ` ինքնակենսագրական բնույթ ունի, ինչն այնքան էլ իր սրտով չէ. Կիկաբիձեն չի սիրում նման ժանրի գրքեր: «Ի սկզբանե, գիրքը պետք է կոչվեր «Լիցո կավկազկոյ նացիոնալնոստի», սակայն հետո որոշեցի փոխել անվանումը, քանի որ մի տեսակ այն կոպիտ ու ինչ-որ տեղ վիրավորական էր հնչում, իսկ ես որեւէ մեկին չէի ցանկանա նեղացրած լինել: Գիրքը լույս կտեսնի «Նրանք» անվամբ: Այստեղ կան եւ հայեր, ե′ւ վրացիներ, ե′ւ իտալացիներ… Մի խոսքով, տարբեր ազգություններ ներկայացնող անձինք»:

75-ամյա երգիչ-դերասանն ասաց, որ շատ է սիրում իր մասնագիտությունն ու բեմը, առանց որի չի պատկերացնում իր գոյությունը: 75-ից հետո, Կիկաբիձեի խոսքերով` մարդ չի կարող իմանալ, թե ինչ առողջական վիճակում կարող է գտնվել: Այդ իսկ պատճառով շրջագայությունների է մեկնում ու համերգներ տալիս. «Գիտե՞ք, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, բեմը: Երազում էի դառնալ գեղանկարիչ: Ես շատ ընկերներ ունեմ այդ ոլորտում: Սակայն մայրս դեմ էր, որ ես գեղանկարիչ դառնամ. մենք փոքր տան մեջ էինք ապրում»:
Կիկաբիձեն հավելեց, որ համերգներով եղել է Ղազախստանում, Իսրայելում… Հայերի կողմից հրավերը ստանալով, սիրով է արձագանքել, թեպետ, ոչ այնքան հեռու անցյալում է գտնվել Երեւանում ու շփվել հայ հանդիսատեսի հետ:
Նշենք, որ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգներին ներկայանում է իր զարմուհու` Լիզա Բագրատիոնիի հետ: Վերջինս վրացական էստրադայի նոր, բայց արդեն սիրված երգչուհիներից է:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում