ՙՄԻ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ Է` ԸՆԿԵԼ ԵՄ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՀԵՏԵՎԻՑ՚

Արխիվ 12-16

ՙՄԻ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ Է` ԸՆԿԵԼ ԵՄ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՀԵՏԵՎԻՑ՚


ՙԵՐԲ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ՚


- Որ դեպքում են դադարեցնում քրեական գործ հարուցելը, երբ տվյալ գործով հակառակորդները հաշտվել են եւ իրենց ցուցմունքներում գրել են, որ միմյանց նկատմամբ պարտք եւ պահանջ չունեն:  
Հարցի հեղինակը Սամվելն է Երեւանից:
Բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով: Ինչ է պետք հասկանալ մասնավոր կարգ եզրույթի տակ: Բերեմ կոնկրետ օրինակներով, երբ մեկը մեկին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել եւ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 114 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, երբ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս է պատճառել եւ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշով, երբ ծեծելու հատկանիշով քրեական գործ է հարուցվել, երբ խոշտանգելու հիմքով Քրեական օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի հատկանիշով քրեական գործ է հարուցվել կամ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս է պատճառվել: Սույն կանոնը տարածվում է նաեւ, երբ հարուցված է քրեական գործ վաշխառության հոդվածի առաջին մասով եւ այլն: Տվյալ հոդվածների ամբողջական ցանկը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի ուժով:
Բոլոր այդ գործերով, երբ քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված անձը հաշտվում է մեղադրյալի հետ, քրեական գործի վարույթը ենթակա է կարճման եւ փաստվում է որպես քրեական հետապնում իրականացնելուց հրաժարում:

ՙՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ ԵՄ ՏՎԵԼ ՀԱՐԵՎԱՆԻՍ՚


- Օրինական ուժ ստացած դատարանի վճիռը ձեռքիս արդեն մի տարուց ավելի է` ընկել եմ հարկադիրի հետեւից, որը վճիռն ի կատար չի ածում` պատճառաբանելով, որ պարտապանին չի գտնում, որպեսզի բնակարանն աճուրդով վաճառելու մասին որոշումը ստորագրի: Պարզ է, որ պարտապանին ձեռք չի տալիս գա եւ հարկադիրի որոշումները ստորագրի: Լավ, ի±նչ անեմ: Սովետի ժամանակ Լենինի դամբարանին էին գրում, ես ո±ւմ գրեմ: Պարտքով գումար եմ տվել հարեւանիս` մեկ ամսով, 5 տարի է` ասում է մի ամսից կտամ: Դիմեցի դատարան` պահաջս մերժեցին: Այդ փողն իմ թաղման փողն էր: Հարեւանս կերավ, դատարանն էլ պարտակեց:
Զանգի հեղինակը Գուրգեն պապիկն է:
-Դեռեւս Կիլիկյան Հայաստանի Դատաստանագրքով դատական ակտը հավասարեցվում էր թագավորի հրամանի հետ, իսկ այն չկատարողներին անկախ չինից` իշխան, հոգեւորական, ռամիկ, շինական... սպառնում էր մահապատիժը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածով` օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ օրինական ուժ ստացած դատական ակտը ենթակա է ի կատար ածվելու բոլոր պետական, ոչ պետական հիմնարկների, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:
ՀՀ մարդու իրավունքերի Եվրոպական դատարանն իր նախադեպային ակտերով բազմիցս անդրադարձել է արդար դատաքննության եզրույթին եւ հղում կատարել, որ արդար դատաքննության եզրույթի տակ ոչ միայն պետք է հասկանալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելը, այլ նաեւ ողջամիտ ժամկետում դատական ակտն ի կատար ածելը: Նման դեպքում գերակա են համարվում Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները եւ, ներպետական օրենքով նախատեսված այն իրավանորմը, որ դատական ակտն ի կատար ածելուց առաջ հարկադիր կատարողի որոշումը պարտադիր ենթակա է պատշաճ ծանուցման եւ ստորագրման պարտապանի կողմից, տվյալ դրվագներով պետք է ստորադասվի եւ գործի Եվրոպական կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ քաղաքացիական դատավարության համապատասխան հոդվածը` օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու համար: Տվյալ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով, կարող է վիճարկել ԴԱՀԿ ծառայողի գործողությունը (որոշումը): Եթե ներպետական դատական ատյաններում չհասնի հաջողության, որպեսզի պարտավորեցվի ԴԱՀԿ ծառայողին` օրինական ուժ ստացած դատական ակտը հարկադիր կարգով ի կատար ածել, պետք է դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան, որի կայացրած դատական ակտը Կոնվենցիայի ուժով պարտադիր է լինելու եւ ենթակա կատարման` տվյալ պատասխանող ճանաչված պետության համար:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում