ՙԳՈՐԾԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՆ՚
Արխիվ 12-16ՙԳՈՐԾԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՆ՚
Թե ինչպիսի իրավիճակ է այսօր Հայաստանում` թրաֆիքինգի տարածվածության առումով, եւ ինչ քայլեր են արվում թրաֆիքինգի դեմ պայքարի համար, փորձեցինք պարզել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ: Նա պնդում է, որ նախորդ տարիների համեմատությամբ` Հայաստանում թրաֆիքինգի դեպքերի նվազում է արձանագրվել.-2012 եւ 2013 թվականների համեմատությամբ` ակնհայտ է, որ թվային առումով թրաֆիքինգի դեպքերի քանակը նվազել է: Հայտնաբերված գործերը հիմնականում վերաբերում են ներքին թրաֆիքինգին, մասնավորապեսª անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու դեպքերին: Իհարկե կան նաեւ պոռնկության շահագործման դեպքեր` Միացյալ Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում:
- Հասարակությունը թրաֆիքինգի դեպքերի նվազումը կապում է նրա հետ, որ շատ ժամանակ` կախված սոցիալական պայմաններից, զոհերը կավատների եւ թրաֆիքյորների հետ փոխշահավետ համաձայնության են գալիս: Դուք ի±նչ կասեք այդ առումով:
- Նախ ՙթրաֆիքյոր՚ կոչվածի հետ փոխհամաձայնության գալը արդեն իսկ փոխում է փաստացի հանցագործության որակը: Եթե պոռնկության մեջ ներգրավվելը կամ ինչ-որ աշխատանք կատարելը կամավոր է, ապա բնականաբար, խոսքը թրաֆիքինգի կամ շահագործման մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է նվազելուն, ապա դրա վրա մի շարք գործոններ են ազդել: Օրինակª իրազեկման բարձրացում. եթե նախկինում շատ էին դեպքերը, երբ մարդիկ ուղղակիորեն հավատում էին այն խոստումներին, որոնք տրվում էին թրաֆիքյորների կողմից, ապա այսօր մարդիկ բավականին իրազեկ են, նույնիսկ երեխաներն են իրենց դասընթացների ժամանակ ծանոթանում թրաֆիքինգի ռիսկերի հետ: Բացի այդ, թրաֆիքինգի դեպքերի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել նաեւ պատժի խստացումը` 7-15 տարի` երեխաներին շահագործելու կամ թրաֆիքինգի ենթարկելու համար եւ 5-14 տարի` չափահաս, գիտակից անձանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու համար, որը բավականին խիստ եւ համարժեք պատիժ է` հաշվի առնելով արարքի վտանգավորությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

