ՙՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԵՏԵՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԵՏԵՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ՚


Օրերս խմբագրությունը  դիմում-բողոք էր ստացել Ավան համայնքի բնակչուհի Սուսաննա Մովսիսյանից, ով բողոքում էր, որ իրեն հասանելիք կրծքագեղձի պրոթեզը, որն իրեն հասնում է օրենքով պրոթեզավորման կենտրոնից, չի կարողանում ստանալ: Վերջինիս չեն հատկացնում, քանի որ, ինչպես տիկին Սուսաննան ներկայացրեց կենտրոնում, իր համարի պրոթեզ չկա. ՙԵս երրորդ կարգի հաշմանդամ եմ, կրծքագեղձի վիրահատություն են կատարել  2013 թ. սեպտեմբերի  27-ին, Քանաքեռի հիվանդանոցում, 2 ամիս պառկել եմ: Այս վիճակով 2014թ. հունվար ամսին  դիմել եմ պրոթեզավորման կենտրոն եւ պահանջել ինձ հասանելիք կրծքագեղձի պրոթեզը եւ այստեղ ոչ թե մերժում եմ ստացել, այլ կենտրոնից պատճառաբանում են, որ պահեստում չկա ինձ հասանելիք պրոթեզը: Ասում են` կա, բայց մեծ համարներ են մնացել,  պատճառաբանում են, որ միջոցներ չունեն, որ իմ համարինը բերեն` տնօրենը ասում է` թող ինձ ֆինանսավորեն, ես էլ ասեմ, որ Մոսկվայից բերեն, ասում են` չունենք, որ տանք քեզ, բայց ես իմ օրինական պահանջն եմ ներկայացնում իրենցից, ողորմություն չեմ ուզում՚:
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ Պրոթեզաօրթոպեդիկ ՍՊԸ-ի տնօրեն ԳԱԳԻԿ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով եւս փաստեց, որ տիկնոջ բողոքը արդարացված է, բայց.
-Այո, տիկին Սուսաննան օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, բայց չորրորդ համարի կրծքագեղձի պրոթեզ պահեստում չկա: Անցյալ տարի իմ անձնական միջոցներից 1,5 մլն ռուսական  ռուբլի բանկով ներդրում եմ արել, որի դիմաց ստացել ենք 600 կրծքագեղձի պրոթեզ, այն մեծ պահանջարկ ունի հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Մաքսային փաստաթղթերով ձեւակերպված 34.200 դրամ է եղել 1 կրծքագեղձի արժեքը: Մեզ 2001թվականից` այսինքն 13 տարի առաջ 31.000 դրամ գին է սահմանված եղել 1 կրծքագեղձի պրոթեզի համար, եւ այդ գինը առ այսօր չի փոխվել: Ես 2 տարի է` դիմում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, բարձրաձայնում եմ խնդրի մասին, բայց այդ գինը, ինչպես տեսնում եք, չի փոխվել: Եվ այս տարվա պայմանագրով եւս, որը կնքվել է ապրիլի կեսերին, մեզ կրկին կանգնեցրին փաստի առաջ եւ ասացին, որ եթե ուզում ենք իրենց հետ կնքել պայմանագիր, պետք է հին գներով համաձայնենք: Ես  կնքեցի պայմանագիրը, սակայն այլեւս չեմ բերելու կրծքագեղձի պրոթեզ, որովհետեւ չի լինում, որ  34.200 դրամով գնենք եւ 31.000 դրամ վճարեն, դա ընդամենը  շահույթ հետապնդող կազմակերպության համար անմտություն է:
- Այդ դեպքում ի±նչ է սպասում այդ հաշմանդամներին:
- Թող Սոցապ նախարարությունը մտածի, թե ինչ է լինելու, մենք ահազանգել ենք, ասել ենք, բայց արդյունքը տեսնում եք: Տիկին Սուսաննայի նման շատ հաշմանդամներ կան, որոնք դժգոհում են, բայց այդ ամենով հանդերձ չեմ պատրաստվում իմ սեփական միջոցները ներդնել` թանկ առնեմ, էժան բերեմ տամ հաշմանդամին, թող տան այն գինը, որը փաստաթղթով մաքսային արժեքով  է սահմանված ավելին չեմ ուզում:
Պարզվում է` բացի կրծքագեղձի պրոթեզի խնդրից կա նաեւ օրթոպեդ կոշիկի խնդիր. ՙՕրթոպեդ կոշիկի խնդիր կա, որը կարճացում ունեցող հաշմանդամների համար է, ում մի ոտքը մյուսից կարճ է, վերջին անգամ 2 տարի առաջ ենք Ռուսաստանից ներկրել օրթոպեդ կոշիկի մեջ օգտագործվող պրոբկան, որի համար մաքսատանը վճարած ԱԱՀ-ի պատճառով կոշիկի գինը թանկանում է, քանի որ պրոբկայի 1 կգ գինը12.000 դրամի փոխարեն դարձել է 18.000: Դրա համար եւս դիմել ենք նախարարություն, ասել ենք, որ պրոբկայի թանկացման պատճառով նաեւ թանկացել է կոշիկի գինը: Այդ պատճառով մենք վնաս ենք կրում: Էլի հասկանում ենք, բյուջեն ծանր վիճակում է, պետք է խնայողություն անենք:
Պարոն Բաբայանը նշեց, որ երկու տարի անընդմեջ փորձում է հանդիպել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, սակայն ապարդյուն. ՙԲազմիցս հեռախոսով նախարարի օգնականին խնդրել եմ` հանդիպում կազմակերպեն, բայց մինչ օրս արձագանք չկա, մեր նախարարը անհասանելի է, միայն գրությունների միջոցով եմ խնդրի մասին տեղեկացրել, նախարարությունը ինքն իր կնքած պայմանագրի կետերն է խախտում, մենք կատարում ենք մեր աշխատանքը, բայց դրա դիմաց ժամանակին գումարը չենք ստանում:
Կենտրոնի տնօրենի խոսքով` խնդրի լուծումը միայն նախարարությունից է կախված. ՙԵս խնդրում եմ վերադասներին զբաղվել խնդրով, քանի որ հաշմանդամները գալիս ու մեզ են բողոքում, քանի որ  նախարարություն չեն կարողանում բարձրանալ: Այս կինը եթե չգար եւ չբողոքեր ձեր խմբագրություն համոզված եմ, որ այս հարցը հնչեղություն չէր ստանա:
Ընդ որում հատկանշական է, որ հաճախ մեր քաղաքացիները նախընտրում են գերմանական պրոթեզները, սակայն տնօրենի խոսքով տեղական եւ գերմանկան պրոթեզների որակի միջեւ տարբերություն չկա. ՙԳնային առումով` իհարկե կա, բայց որակի առումով բացարձակ չկա, ես կարող եմ օրինակ բերել. մենք ունենք  երիտասարդ, ով զրկվել է 2 ձեռքի նախաբազուկներից, նրա համար  սարքել էին գերմանական պրոթեզարանում պրոթեզ, բայց 6 ամիս հետո ինչ-որ խնդիրներ էր առաջացել, չէր կարողանում շարժումներ կատարել: Նախարարության առաջարկով մեր ձեռնարկությունը պատրաստեց նույնատիպ պրոթեզ, ավելի ցածր արժեքով:
Պարզվում է, որ պրոթեզաօրթոպեդիկի աշխատակիցները Սոցապնախարարության անարդյունավետ աշխատանքի պատճառով արդեն մի քանի  ամիս է` ինչ աշխատավարձ չեն ստացել. ՙՄեր կենտրոնը աշխատում է միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվերները կատարելով, ուրիշ աշխատանքներ չունի:  2013թ. ծրագիրն ավարտել ենք դեկտեմբերի 15-ին  դրանից հետո նախարարությանը նամակ ենք գրել, որ հաշմանդամները գալիս են, ինչպե±ս վարվենք` սպասարկե±նք, թե` չէ եւ խնդրել ենք, որպեսզի հաջորդ տարվա ծրագիրը ներկայացնեն: Եվ միայն ապրիլի կեսերին մրցույթում հաղթող ենք ճանաչվել ու ապրիլի 15-ով նոր պայմանագիր ենք կնքել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:  Կատարողականը ներկայացրել ենք մայիսին`  2 ամիս աշխատավարձ չենք վճարել աշխատողներին, ներկա պահին ունենք  2 ամսվա աշխատավարձի պարտք՚,- մեզ հետ զրույցում ասաց պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի գլխավոր հաշվապահ ՎԱԶԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում