ԻՍԿ ՈՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՆԱԽՈՐԴ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՍԿ ՈՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՆԱԽՈՐԴ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ
Այսպիսովª օրերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ի դեմս փոխնախարար Արեգ Գալստյանի` հայտարարեց, թե իրենք եւս լրջորեն տրամադրված են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցում: Այս հայտարարությունն առավել քան տարօրինակ էր, հաշվի առնելով, որ նույն Ա. Գալստյանը դեռ անցած ամսվա կեսերին բոլորովին այլ բան էր ասում:ԵՎ ԷԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Այսպեսª մայիսի 14-ին, երբ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր ՙՙԷներգետիկայի մասին՚ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագիծը, պարոն Գալստյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին այն ժամանակ շրջանառվող լուրերի մասին, լրագրողների հարցին բառացիորեն ասաց. ՙՃիշտն ասած, ես Էներգետիկայի նախարարությունում աշխատելով հանդերձ, այդ ինֆորմացիան չեմ լսել: Սակագների սահմանման համար որոշումներն ընդունում է կարգավորող հանձնաժողովը, հետեւաբար, մեր իրավասության սահմաններում մենք այդ հարցը չենք քննարկել՚: Եվ արդեն դրանից հետոª նիստի ժամանակ նա նաեւ ընդգծեց, որ թանկացում չի նախատեսվում:
Փոխնախարարը տեսնելով, որ խառնել իր երեկվա եւ այսօրվա ասածները փորձեց ՙլղոզել՚ հինը, թե այն ժամանակ ինքն ընդամենը պարզաբանել է, թե նախարարությունում ՙտենց քննարկումներ կա±ն, թե չէ: Ես ասել եմ, որ մեր մոտ նման քննարկումներ չկան՚: Եվ անմիջապես էլ տարակուսանքներ առաջ բերող հերթական հայտարարությունն է անում. ՙԱռաջին հերթինª բաշխիչ ցանցը դիմել էր հանձնաժողով` իր ֆինանսական վիճակի վերաբերյալ, առաջարկությամբ, որպեսզի վիճակը լավացվի, պետք է վերանայվի իր սակագնային մարժան, մնացածը կայքում տեղադրված է՚: Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել էր, որ ոչ թե ՙՀայաստանի էլէկտրական ցանցերի՚, այլ հենց իր ուսումնասիրությունների եւ նախաձեռնության արդյունքում է ցանկանում գները բարձրացնել: Չէ, այստեղ խոսքը շատ ավելի էական խնդրի մասին է, քան փոխնախարարի այս հակասական հայտարարությունների վրա ուշադրություն հրավիրելու: Պարոն Գալստյանն այս ամենով հանդերձ` իր հերթին է հանձնաժողովի օրինակին հետեւելով փորձում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախաձեռնությունը կապել ՀԷՑ-ի տնտեսական վատ ֆինանսական վիճակի հետ. ՙԺամանակի ընթացքում սարքավորումների արժեքները եւ ծախսերի գները փոխվում են...՚: Լավ, ՙհավատանք՚: Բայց եթե ժամանակի ընթացքում է ՀԷՑ-ը հայտնվել այնպիսի բարդագույն ֆինանսական վիճակում, որ անգամ կողքից նայող հանձնաժողովի սիրտն է ճմլվում ու առաջարկում է գները թանկացնել, ապա հարց է ծագում, թե ինչո±ւ այդ ամենը Էներգետիկայի նախարարությունում չէին նկատում: Ոլորտի գերակա, վերահսկող մարմինը այդ նախարարությունն է: Մինչդեռ եթե ՀԷՑ-ի վիճակն իրոք այդքան վատ էր, առաջինը դա պետք է նկատեր հենց նախարարությունը եւ ահազանգեր, այդ թվումª դիմեր հանձնաժողովին, թե հասեք, փրկեք, մեր ընկերությունը կործանվում է: Սակայն պարոն Գալստյանի խոսքից երեւում է, որ առնվազն մայիսի կեսերին նախարարությունում ոչ մի մտահոգություն չկար: Իսկ սրանից կարող ենք երեք հետեւության գալ. կա°մª նախարարությունը, մեղմ ասած, անտարբեր է իր կարեւորագույն ընկերություններից մեկի հանդեպ, այսինքնª շատ վատ են աշխատում: Կա°մª վիճակն իրոք լուրջ էր, նախարարությունը ամեն ինչից տեղյակ էր, սակայն պարոն Գալստյանը, չգիտես ինչու, նախընտրում էր այդ ամենը գաղտնի պահել: Կա°մ էլ ՀԷՑ-ում ոչ մի վատ վիճակ չկա, այսինքնª հանձնաժողովն է կեղծ իրավիճակ ներկայացնում:
ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Բայց ամբողջ խնդիրը գալիս է նրան, թե որքանով է ռեալ առաջարկվող թանկացումը: Այս հարցի որոշ դրվագների մեր նախկին հրապարակումներում անդրադառնալու առիթ ունեցել ենք: Բայց նաեւ նշենք, որ դրանով ամենեւին էլ չի սահմանափակվում տարօրինակությունների այն ողջ շղթան, որը կապված է թանկացման այս նախաձեռնության հետ: Նման մեկ հանգամանք էլ հուշում է Ա. Գալստյանը` հիշեցնելով. ՙԵրկար տարիներ սակագինը չէր վերանայվել, անցյալ տարի ստիպված արեցինք, հիմա էլ նման իրավիճակ է ստեղծվել՚:
Այն, որ ոչ թե ՙերկար տարիներ՚, այլ ընդամենը երեք-չորս տարի առաջ էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի գինը 25 դրամից հասել 30-ի, ընդունենք, որ փոխնախարարը լավ չի հիշում: Բայց գոնե նա պետք է լավ հիշեր, որ դեռ մեկ տարի առաջ է, որ սակագինը 30-ից հասցրեցին 28 դրամի: Այսինքնª թանկացումը գազի գների աճից էականորեն ավելի էր եւ այդ տարբերությունը եւս բացատրեցին, թե ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը բանի պետք չէ: Լավ, դրան էլ ՙհավատանք՚: Բայց հիմա բոլորովին անհասկանալի վիճակ է ստեղծվում: Միտքը բացատրելու համար նախ նկատենք, որ 2012թ. տվյալներով, այսինքնª սակագները 38 դրամ դարձնելուց անմիջապես առաջ ՀԷՑ-ի ֆինանսների հետ կապված տրվել էր նման պաշտոնական աուդիտորական եզրակացություն. ՙԸնկերությունը 2012թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ընթացքում ունեցել է 10 193 598 ՀՀ դրամ ¥պետք է, թերեւս, ենթադրել հազար դրամ- հեղ.¤ զուտ վնաս եւ Ընկերությունը ընթացիկ պարտավորությունները գերազանցել են իր ընթացիկ ակտիվները 17 673 004 հազար դրամով՚: Թե ինչու են կուտակվել այդ վնասները, դա դեռ հարցի մի կողմն է, սակայն այդ համատեքստում պետք է հիշել ընկերությունում տարաբնույթ եւ հսկայական չարաշահումների մասին պարբերաբար շրջանառվող լուրերը, էլեկտրաէներգիայի գողության մասին խոսակցությունները, ինչը, ի դեպ, վերջերս փաստել էր նաեւ ՀԷՑ էներգախնայողության գծով գլխավոր ճարտարագետի խորհրդական Գագիկ Ղազարյանըª հայտարարելով. ՙՀԷՑ-ը համալիր մոտեցում է ցուցաբերում էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանն ուղղված մոտեցումների առումով. եւ աշխատանքը տարվում է ոչ միայն գողության դեպքերի հայտնաբերման մասով՚: Սա էլ է առանցքային խնդիր, սակայն դեռ այս մասին չէ խոսքը: Պարզապես ուզում ենք նկատել, որ եթե 8 դրամանոց թանկացումներից առաջ ՀԷՑ-ի տարեկան վնասները մոտ 10 միլիարդ դրամի կարգի էին, ապա թանկացումներից հետո վիճակն արմատականորեն պետք է փոխվեր: Այսինքնª 2013-ին ՀԷՑ-ը հանրապետության ներսում ստացել է մոտ 6,6 եւ սպառողներին առաքել է մոտ 5,2 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այսինքն, եթե վերջին թանկացումից հետո անցած տարվա ընթացքում ՀԷՑ-ը 5 միլիարդ կՎտ/ժ էլ վաճառեր, ապա դժվար չէ հաշվարկել, որ այդ 8 դրամանոց թանկացումը քանի անգամ պետք է փակեր ընկերության 10 միլիարդ դրամանոց վնասները: Ճիշտ է, դրա հետ մեկտեղ գազի գնաճով պայմանավորված պետք է որոշակիորեն ավելանար նաեւ ՋԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը: Ինչ տիպի հաշվարկ էլ որ անենք, մեկ էª տրամաբանորեն հայաստանյան պահանջարկի բավականին համեստ մասը ապահովող ՋԷԿ-երը ծայրահեղ դեպքում ՀԷՑ-ի սպասվող եկամուտների աճի կեսն էլ չէին տանելու: Արդյունքում պետք է, որ ցանցերն այս տարի աշխատեին բավարար եկամտաբերությամբ: Բայց երբ սրանից հետո հանձնաժողովը սկսում է ցանցերի անելանելի ճգնաժամից խոսել, ապա մնում է մտածել, որ դա կա°մ մեծ բլեֆ է, կա°մ իրականում ՋԷԿ-երի համար խելքից դուրս բարձր սակագներ են սահմանված: Այսինքնª ՀԷՑ-ի ծախսերն այդ կերպ արհեստականորեն ուռճացվել են: Բայց հանձնաժողովը, բնականաբար, մի կողմ թողնելով ՋԷԿ-երին, հիմա կհաշվարկի ՀԷՑ-ի մուտքա-ծախսային հաշվեկշիռը, կֆիքսի, որ իրոք վիճակը ծանր է ու այդ հիմքով կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագները:
Մի խոսքով, որ էլեկտրաէներգետիկ համակարգում աննորմալ վիճակ է, դա, թերեւս, ոչ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Հաջորդը. որ հնարավոր է էլեկտրաէներգիայի վերջնական արդարացի սակագներ սահմանել միայն ողջ համակարգում արդարացի սակագների հիմա վրա, դա էլ քչերի մոտ տարակուսանք կառաջացնի: Ահա հենց դա է պարտավոր անել հանձնաժողովը, սակայն հենց ինքն է տարիների ընթացքում այսքան խճճված համակարգի կնքահայրը եւ, անկեղծ ասած, արդարացի արդյունք դժվար է այդ կառույցից սպասել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

