Ինչպես հայտնի է, ՌԴ քննչական կոմիտեն Վրաստանի մի շարք նախկին պաշտոնյաների`

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, ՌԴ քննչական կոմիտեն Վրաստանի մի շարք նախկին պաշտոնյաների` նախագահ Սահակաշվիլուն, պաշտպանության նախարար Կեզելաշվիլուն, ՆԳ նախարար Մերաբիշվիլուն եւ այլոց մեղադրում է` 2008-ին օսերի բնաջնջման մտադրություն ունենալու մեջ: Սակայն ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ կարող է դեռեւս չշտապել` հերթական փողկապն ուտելու, քանզի ըստ այդ կառույցի, միջազգային հետախուզում կարող է հայտարարվել բոլորի նկատմամբ, բացառությամբ Սահակաշվիլու, քանզի պետությունների բոլոր առաջնորդները, այդ թվում եւ նախկին, անձեռնմխելիություն ունեն: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է միայն արձանագրել, որ Միշիկոն այսուհետ պետք է աղոթի, որպեսզի հանկարծ Վրաստանի գլխավոր դատախազությունը եւ այլ իրավասու մարմինները նրան չզրկեն անձեռնմխելիությունից: Այլապես իրագործման շատ մոտիկ կլինի 2008-ին Պուտինի կողմից հնչեցրած սպառնալիքը` Միշիկոյին ամորձիներից կախելու վերաբերյալ:
Քաղաքականությամբ երբեւէ զբաղվող ցանկացած ոք պետք է քաջություն ունենա ճիշտ ժամանակին հեռանալ այդ ասպարեզից: Սակայն մեզանում քաղաքական դիակները այնպիսի համառությամբ են կառչում այդ դաշտից, որ մարդ ապշում է: Խոսքը, մասնավորապես, ոմն ՌԱՖԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ մասին է, ով այժմ ներկայանում է որպես պատմագիտության ծակ պրոֆեսոր: Իհարկե, մենք հայցում ենք ընթերցողի ներողամտությունն այդ անունն ընդհանրապես հիշատակելու համար, սակայն նա ոչ միայն քաղաքական դիակ է, այլ անտանելիորեն գարշահոտ քաղաքական դիակ: Նա, ոչ ավել, ոչ պակաս, երկարաշունչ բաց նամակ է գրել վարչապետին, ուր ամենազազրելի, ղզիկ արտահայտություններով անվանարկում է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին եւ առաջարկում զրկել նրան կոչումից, աճյունն էլ տեղափոխել Ծիծեռնակաբերդի տարածքից: Տեղյակ մարդիկ պատմում են, որ դեռեւս 15 տարի առաջ Մովսես Գորգիսյանը բացահայտել էր սույն անձնավորության կենսագրության բավականին մութ եւ զազրելի կողմը, եւ այդ պատճառով Ռ. Համբարձումյանը այժմ փորձում է այդպիսի քստմնելի ձեւով վրեժ լուծել հանգուցյալից: Ինչեւէ, որպեսզի չօգտագործենք ոչ նորմատիվային բառապաշար, բավարարվենք նրանով, որ մեջբերենք ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի որոշման կետը, ըստ որի` ՙՄովսես Գորգիսյանի վերաբերյալ բարբաջանքները համարել Ռաֆայել Համբարձումյանի հոգեկան խանգարման դրսեւորում՚: Բայց զարմանալիորեն նույն մարմինը նույն որոշման այլ կետով կառավարությանը կոչ է անում համաձայնեցնելով հարազատների հետ` Ծիծեռնակաբերդի տարածքից Կոմիտաս պանթեոն եւ Եռաբլուր տեղափոխել այդտեղ հուղարկավորված ազատամարտիկներին: Լավ, զարմանալի է, սկզբունքորեն շա±տ է արդյոք այս մոտեցումը տարբերվում Ռ. Համբարձումյանի զառանցանքից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է սրանց էլ կոչ անել` ձեր քաղաքական թոշակի ժամանակը վաղուց է եկել, այլապես հա խայտառակ եք լինելու: Ի վերջո, հանգիստ թողեք մեր հերոսների ե°ւ անունները, ե°ւ շիրիմները:
Մեզ հերթական անգամ զարմացրեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Անդրադառնալով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի զարմանալի պնդմանը, որ իբր Ռոբերտ Քոչարյանի կողմից Արցախը Հայաստանի անբաժանելի մաս դիտարկելը  ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, պարոն Սողոմոնյանը բավականին երկար պատասխան հաղորդագրություն է տարածում, նշելով, թե ՙՇավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ՚: Անշուշտ, փոխարտգործնախարարի այդ ոչ կոռեկտ եւ սխալ արտահայտությանը արձագանքել պետք էր: Սակայն Սողոմոնյանը մի զարմանալի մեջբերում է անում. ՙՓոխնախարարը, թերեւս, չգիտի, որ Քի Վեստյան փաստաթղթի հիմքում (դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն) ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե° ԼՂՀ, թե° ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը` կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին եւ կվտանգի Ղարաբաղը՚:  Այ, Քի Վեստի անուն չպետք է տար, որովհետեւ միանգամից հիշողության թարմացման կարիք է զգացվում, թե ինչպես էր այդ բանակցություններում քննարկման առարկա դարձել տարածքային փոխանակումը` այսպես կոչված ՙՄեղրիի տարբերակը՚: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է հիշեցնենք քաղաքական այրերին, որ ապակյա տնակում ապրողները պիտի ձեռնպահ մնան քար նետելուց:
Եվ վերջապես, մեզ բավականին զարմացրեց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ՀՅԴ Երեւանի կոմիտեի հայտարարության մեջ խիստ քննադատվում է Երեւանի ավագանու որոշումը` Միկոյանի արձան տեղադրելու վերաբերյալ: Անշուշտ, ՀՅԴ-ն իրավունք ունի քննադատելու այդպիսի որոշումը, ինչպես նաեւ հակառակ կարծիք ունեցողներն իրավունք ունեն այն պաշտպանելու, բայց զարմանալին հետեւյալն է. ՙՀՅ Դաշնակցության Երեւանի քաղաքային կոմիտեն հունիսի 10-ին, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի սրահում նախաձեռնել է մասնագիտական խորհրդաժողով, որի եզրակացությունը պաշտոնապես կներկայացվի Երեւանի ավագանուն եւ ՀՀ կառավարության աշխատակազմ` վերոհիշյալ անձի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով՚: Զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` տղերք, դուք էլ բան ու գործ չունե±ք, մի±թե չկան ավելի կարեւոր հարցեր, որոնցով իրոք իմաստ կունենար խորհրդաժողով անցկացնել: Թե չէ, մի բոլշեւիկի արձան ավել կամ պակաս, կամ ասենք Սախարովի տիպի լիբերաստի կիսանդրիի լինել-չլինելուց ի±նչ է փոխվում մեր երկրում կամ քաղաքամայր Երեւանում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում