ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ «ՊՈԶԵՐ Է ԴՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ «ՊՈԶԵՐ Է ԴՆՈՒՄ»


Երեկ Թուրքիայում Վրաստանի դեսպան Տարիել Լեբանիձեն այցելել է թուրքական ԱԳՆ` բացատրություն ստանալու թուրք պատգամավորների կողմից պաշտոնական Թբիլիսիի ենթակայության տակ չգտնվող Աբխազիայի տարածք այցի մասին:

Միեւնույն ժամանակ, Վրաստանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ են կանչել, որից համապատասխան  բացատրություն է պահանջվել: Թե որքանով է ընդունելի, որ բացատրություններ պահանջողը Ռուսաստանը չէ, այլ` Վրաստանը, եւ ինչի՞ կբերի թուրք-վրացական այս լարվածությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
-Վրաստանը մինչ այժմ չի ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, եւ ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով Վրաստանը Աբխազիայով եւ Օսիայով է, դրա համար էլ այսպիսի քայլ անում է հենց Վրաստանը: Մեկ այլ հարց է, որ այս ամենը նոր տենդենց է, քանի որ նախկին վրացական իշխանությունների օրոք եղել են մի շարք նմնատիպ հանդիպումներ: Աբխազական սփյուռքը Թուրքիայում ազդեցիկ է, եւ ավելի քան մեկ միլիոն չերքեզ ապրում են այնտեղ, եւ իրենց լոբբինգը նույնիսկ Անկարայում կառավարության վրա է ազդեցություն թողնում: Եվ այս 20 տարիների ընթացքում որոշ ներդրումներ, նույնիսկ աբխազական ծագումով բիզնեսներ են ներդրվել Անկարայում, եւ Աբխազիան ինչ-որ չափով կապը պահպանում է սփյուռքի իր կազմակերպությունների հետ: Իսկ Թուրքիան այդ ամենը օգտագործում է ի շահ իրեն: Եղել է նախկինում, որ Ստամբուլի քաղաքային չինովնիկները միջոցառումներ են կազմակերպել, որտեղ աբխազական պետական կառույցների ներկայացուցիչներ են եղել, ու որին Վրաստանը ոչ մի արձագանք չի ուղարկում Անկարա: Իսկ Վրաստանում իշխանափոխությունից հետո` այս վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկու նման դեպք է եղել. առաջինը` երբ մեծ խմբով` ավելի քան 70 լրագրողներ էին այցելել Սուխում: Այդ ժամանակ առաջին անգամ վրացական կողմը ցույց տվեց, որ իրենց այդ ամենը դուր չի գալիս, քանի որ համաձայնեցված չէ Թբիլիսի հետ, քանի որ դրանով, փաստորեն, դե ֆակտո թուրքական կողմը ճանաչում է Աբխազիայի անկախությունը: Եվ այս վերջին քայլը, երբ արդեն պետական մակարդակով այդպիսի այցելություններ են կատարվում, վրացական կողմը չէր կարող չարձագանքել, քանի որ այսօր Վրաստանում իշխող կոալիցիայի մեջ կան պահպանողական կուսակցություններ, որոնք Աջարիայում բավականին մեծ ակտիվություն ունեն եւ հակաթուրքական կոչերով են հանդես գալիս: Այդպիսի ուժերը արդեն իշխող կոալիցիայի մեջ կարողանում են իրենց ճիշտը առաջ տանել, եւ արդեն նոր իշխանությունները չէին կարող չարձագանքել: Բայց ինձ թվում է` չնայած այդ արձագանքին, այդ ամենը զուտ հռետորիկա է, բայց նոր հռետորաբանություն է, ու շատ դրական եմ գնահատում այն: Սակայն այս դեպքը կիրառական մասով որեւէ ազդեցություն չի ունենա: Ուղղակի, թուրքական կողմը մի քիչ ավելի զգույշ կլինի եւ ինչ-որ չափով ապագայում համաձայնեցնելու լծակ կգտնի, որ չկրկնվի այսպիսի իրավիճակ: Այնպես որ, գլոբալ որեւէ փոփոխություն` թուրք-վրացական հարաբերություններում, չի նկատվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում