ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ
Այսպիսովª անկախ նրանից, թե իրավական առումով ինչ գնահատականներ են տրվում ուկրաինական իշխանափոխությանը, նախագահական աթոռը Յանուկովիչի կողմից լքելու պատմությանը եւ դրան հաջորդած կիսատ-պռատ ընտրություններին, Ուկրաինայի նախագահն արդեն Պյոտր Պորոշենկոն է: Այդ փաստը գործնականում պաշտոնապես ընդունում են բոլորը: Ճիշտ է, ռուսական իշխանական վերնախավը դեռ օգտագործում է պարոն Պորոշենկո դիմելաձեւը, սակայն վերջինիս երդմնակալության արարողությանը ՌԴ-ի ուկրաինական դեսպանի մասնակցությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայում տեղի ունեցած Պուտին-Պորոշենկո 15 րոպեանոց հանդիպումը ցույց է տալիս, որ Մոսկվան եւս փաստացի Պորոշենկոյին ընդունում է որպես Ուկրաինայի նախագահ եւ տվյալ փաստից ելնելով էլ կառուցելու է այդ երկրի հետ հետագա հարաբերությունները:
ԻՆՉ ՏՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Բայց Պորոշենկոյին ՌԴ-ի կողմից փաստացի ընդունելու փաստը դեռ բավարար պայման չէ, որ ուկրաինական ճգնաժամը համարվի ավարտված: Թեեւ այդ ու ուկրաինական թեմայի հետ շաղկապված ՌԴ-Եվրոպա, միգուցե նաեւª ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում որոշ գլոբալ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, կարծես թե կան: Ամեն դեպքում նման տպավորություն է առաջացնում անցած շաբաթվա վերջին Ֆրանսիայում ՌԴ նախագահի հանդիպումները եվրոպական առանցքային լիդերներիª Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ, կանցլեր Մերկելի միջնորդությամբ տեղի ունեցած Պուտին-Պորոշենկո հանդիպումը եւ այդ կարգի որոշ այլ նյուանսներ: Կարծես թե նմանվում է այն բանին, որ Պորոշենկոն խոստացել է դադարեցնել պատերազմը Դոնբասում, որից հետո արդեն հնարավորություն կառաջանա ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ-ի եւ Ուկրաինայի, ապա ՌԴ-ի եւ Արեւմուտքի հետագա հարաբերությունների հարցում: Ընդ որում, այս ուղղությամբ ֆրանսիական հանդիպումներից հետո եւս որոշ նյուանսներ նկատվում են: Օրինակª Ավստրալիան հայտարարում է, թե առաջիկայում իր մոտ սպասվող G-20 գագաթաժողովը ոչ մի կերպ չի պատկերացնում առանց ռուսների մասնակցության, Իտալիան ԱԳ նախարարի մակարդակով ապրում է այն հույսով, թե ՌԴ-ն հնարավորինս շուտ կվերադառնա G-8: Մինչեւ իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, նախ հիշելով, թե ժամանակին որոշել էին Ուկրաինային ներգրավել իրենց կազմ, այնուամենայնիվ ընդգծում է, թե. ՙՄենք կշարունակենք համագործակցությունն Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակում, որն արդեն գոյություն ունի՚:
Պորոշենկոն էլ իր հերթին Կիեւ վերադառնալուն պես հայտարարեց. ՙՄենք պետք է այս շաբաթ դադարեցնենք կրակը: Ինձ համար յուրաքանչյուր օրը, երբ մարդիկ են զոհվում, յուրաքանչյուր օրը, երբ Ուկրաինան նման բարձր գին է վճարում, անընդունելի է՚: Ընդ որում, վերջին երկու-երեք օրերին մարտական գործողությունները Դոնբասում, թերեւսª բացառությամբ Սլավյանսկի, նկատելիորեն մեղմացել են, ինչը նշանակում է, որ Պորոշենկոյի այդ հայտարարությունն այնքան էլ իրականությունից կտրված չէ: Մի խոսքովª Ուկրաինայի եւ դրանից բխող գլոբալ հակամարտության հարցում որոշակի դրական երանգներ նկատվում են: Բայց մեկ է, այդ իրավիճակն անգամ չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ ակնկալիքներ է պետք ունենալ ապագայում, հաշվի առնելով, որ այս ամիսներին Ուկրաինայի շուրջ ստեղծվել են մի շարք հակասություններ, որոնք ՙոչ-ոքի՚ տարբերակով հանգուցալուծել գրեթե հնարավոր չէ:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՙՈՉ-ՈՔԻ՚ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Սկսենք նրանից, որ Պորոշենկոն ինչքան էլ համարվի նախագահ, նա չէ Ուկրաինայի փաստացի իշխանությունը: Բանակ եւ ոստիկանություն, որպես այդպիսին, Պորոշենկոն չունի, եւ անգամ Դոնբասում պատերազմը դադարեցնելու պարագայում շատ ժամանակ է պետք պետական ուժային կառույցները քիչ թե շատ նորմալ տեսքի բերելու համար, եթե իհարկե դրա հնարավորությունը տվող տնտեսական իրավիճակ Պորոշենկոյին հաջողվի ստեղծել: Երկրի փաստացի ռազմական ուժը մնում է ՙԱջ սեկտորը՚, որը արդեն հասցրել է իր շոշափուկները տարածել նաեւ պաշտոնական կարգավիճակ ստացած տարաբնույթ ուժային կառույցներում: Տնտեսական ուղղությամբ քիչ թե շատ լուրջ հաջողության հասնելու համար Պորոշենկոն պետք է կարողանա վերահսկողության տակ առնել իրենից ոչ պակաս հզոր մյուս օլիգարխներին, որոնք իրենց հերթին են հասցրել այս ամիսներին իրենց մինի-բանակները ստեղծել: Եվ, վերջապես, քաղաքական լուրջ հենարան չունեցող Պորոշենկոն այս հարթությունում ունի այնպիսի հզոր մրցակիցներ, ինչպիսին է, ասենք, Յուլյա Տիմոշենկոն: Մի խոսքովª այս բոլոր ուժերը հաստատ առիթը բաց չեն թողնի առաջին իսկ սայթաքման դեպքում բառացիորեն ոչնչացնել Պորոշենկոյին, եւ Դոնբասում մազաչափ զիջողությունն անգամ դրա համար փայլուն առիթ կդառնա:
Նույն գլոբալ խնդիրներն են նաեւ արտաքին քաղաքականությունում: Ինչքան էլ ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ընթացիկ պայմանավորվածություններ ձեռք բերեն, մեկ է, Ուկրաինայի վերջնական վերահսկողության գերխնդիրը դեռ լուծված չէ եւ դրա շուրջ բախումները դեռ կշարունակվեն: Եվրաասոցացման հարցում, թեեւ Պորոշենկոն իր վճռականությունն է հայտնում, սակայն այս օրերին Եվրոպայից քանիցս մեսիջներ փոխանցվեցին, որ Ուկրաինային ոչ ոք ԵՄ կազմ չի պատրաստվում ներառել: Վ. Պուտինն էլ իր հերթին փաստեց, որ այն պահին, երբ Կիեւը կստորագրի Ասոցացման պայմանագիրը, ՌԴ-ն Ուկրաինայի հետ կանցնի առեւտրի` միջազգային մաքսային դրույքաչափերով, ինչը բոլորն են հասկանում, որ ուկրաինական տնտեսության համար մահվան հավասարազոր է: ԱՄՆ-ն էլ իր հերթին ցանկացած պահի կարող է նոր մինի-մայդան սարքել, որից հետո Պորոշենկոյին նախագահական թախտից քշելը ժամերի խնդիր կդառնա:
Մի խոսքովª Պորոշենկոն բազմել է մի այնպիսի, մեղմ ասած, երերուն նախագահական աթոռի, որ Դոնբասում պատերազմը դադարեցնել-չդադարեցնելու մասին հայտարարությունները կյանքի կոչելու հարցը, համենայնդեպս այս պահին, նրանից շատ քիչ է կախված:
Մյուս կողմից էլ չմոռանանք, որ Պորոշենկոյի այդ հայտարարության թիկունքին գոնե ձեւականորեն կանգնած է նաեւ Եվրոպան եւ հատկապեսª Գերմանիան: Բայց նաեւ ակնհայտ է, որ ներուկրաինական հակամարտությունն այն աստիճան է սրել ներքին ատելությունը, որ առանց ֆեդերացիայի սուբյեկտի կարգավիճակ, որպես դրա երաշխիքª արդեն բավականին կայուն զինված ուժերը պահպանելու Դոնբասը հաշտության ոչ մի առաջարկի չի համաձայնի: Եվրոպան դրան կգնա եւ նույնիսկ կփորձի համոզել ներուկրաինական մյուս բոլոր ուժերինª ընդունել նման տարբերակ: Այս պահին անհավանական է թվում, բայց եթե անգամ Ուկրաինայի արեւմտամետ համակարգը եւս համոզվի եւ ընդունի այդ տարբերակըª հաշվի առնելով, որ այդպես էլ չեն կարողանում ռազմական հաջողությունների հասնել Դոնբասում եւ դրա շանսերն այդ տարածաշրջանի եւ ՌԴ-ի սահմանային անցակետերը ինքնապաշտպանության վերահսկողության տակ անցնելուց հետո օր օրի նվազում են: Բայց դաª Ուկրաինայի ֆեդերալիզացիան, այն տարբերակն է, որն ի սկզբանե առաջ էր քաշում Ռուսաստանը: Եվ հիմա եթե դա հանկարծ կյանքի կոչվի, ԱՄՆ-ն արդեն ստիպված է լինելու իր ավելի քան քսանամյա ուկրաինական քաղաքականությունը համարել տանուլ տված: Իսկ դա նշանակում է, որ Վաշինգտոնը, թերեւս, կգործադրի բոլոր միջոցներըª ներուկրաինական պատերազմը չդադարեցնելու նպատակով, եւ այդ առումով պատահական չեն այն լուրերը, որ մինչեւ իսկ Դոնբասի ՙԵհովայի վկաներն՚ են այս օրերին ներգրավվել ակտիվ լրտեսական գործունեության մեջª ի վնաս ինքնապաշտպանության ուժերի: Պորոշենկոն էլ իր հերթին, ինչքան էլ չցանկանա պաշտոնավարումն սկսել արյունահեղությունից, իր դիրքերը պահելու համար պարզապես ստիպված է հույսը դնել Վաշինգտոնի աջակցության վրա, այսինքն շատ արագ իր ներկայիս ՙխաղաղասիրական՚ երազանքներին հրաժեշտ կտա առաջին իսկ պահանջի դեպքում, եթե չի ցանկանում այդ երազանքների փոխարեն նախագահական աթոռից հրաժարվել:
Մի խոսքովª Ուկրաինայում, ըստ ամենայնի, պատերազմը դեռ կշարունակվի եւ նույնիսկª առաջիկա օրերին ուժերի վերախմբավորումից հետո ամեն ինչ կթեժանա: Համենայնդեպս այն փաստը, որ վերջին օրերին Դոնբասի քաղաքների դեմ արդեն բացահայտորեն ՙԳրադներ՚ են կիրառվում, խոսում է այն մասին, որ դա ՙչտեսնելու՚ երաշխիքներ Արեւմուտքից տրվել է: Այլ հարց է, որ ծանր տեխնիկայի եւ ավիացիայի կիրառմամբ համընդհանուր հարձակման պարագայում ինքնապաշտպանություն, անգամ ՌԴ-ի հետ սահմանային անցակետերի նկատմամբ վերահսկողություն եւ ՙգիշերային՚ աջակցություն ունենալով կկարողանա± երկար դիմադրել: Միգուցե, բայց դա արդեն պատերազմական բախտից կախված բան է դառնում, այսինքնª առաջիկա օրերին, ներկայիս գազային եւ խաղաղասիրական բանակցությունների հետ մեկտեղ, Ռուսաստանն արդեն պետք է հստակորեն գծի այն ՙկարմիր գիծը՚, որից հետո ռազմական միջամտություն կցուցաբերի Ուկրաինայումª անկախ նրանից, թե դրան ինչ կերպ կվերաբերվի ՆԱՏՕ-ն: Հակառակ պարագայում մեծ է Դոնբասի ինքնապաշտպանության բարոյահոգեբանական մակարդակի անկման վտանգը, որից այն կողմ պարտությունն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

