«ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՎ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒ ՈՐԵՎԷ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՉՏՐՎԵՆՔ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՎ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒ ՈՐԵՎԷ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՉՏՐՎԵՆՔ»
Երեկ Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան, եւ վարման կարգով ձայնի իրավունք ստանալով նախ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկը մյուսին ձեն-ձենի տված առաջարկեցին խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի մի շարք հարցերի պատասխաններ տա: Վերջիններս մտահոգված են, որ հայ- ադրբեջանական սահմանին տիրող անհանգիստ իրավիճակը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես Ղազախստանի նախագահի, մեղմ ասած, հայերիս նկատմամբ ոչ բարյացակամ հայտարարությունների հետ: Թե որքանո՞վ է այս պահին նպատակահարմար հարց ու պատասխան պահանջել ԱԳ նախարարից, երբ Հայաստանի` Մաքսային միության անդամակցության գործընթացը չի ավարտվել, ու շատ հարցեր կարող են վնասել հենց մեզ, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ.
-Որքանով տեղյակ եմ, ԱԳ նախարարը հարցերին գրավոր պատասխանել է արդեն: Ազգային ժողովը միշտ էլ իրավունք ունի հրավիրել կառավարության ներկայացուցիչներին` տարբեր քննարկումների, բայց, իհարկե, դրանք պետք է լինեն փոխադարձ համաձայնեցված եւ հնարավոր ժամկետներում: Կարծում եմ, որ մենք այս փուլում պետք է լինենք սառնասիրտ եւ համբերատար եւ որեւէ էմոցիաների չտրվենք, մնացած ամեն ինչը լավ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

