ՙ«ԲՀԿ-Ի ՊԱՏԻՎԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱԿԱՍՈՒՄ Է»
Արխիվ 12-16«ԲՀԿ-Ի ՊԱՏԻՎԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱԿԱՍՈՒՄ Է»ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 90-ականներից կուտակված իր հերթական մաղձն է թափել հանրության վրա` մեր եւ ձեր ուշադրությանը ներկայացնելով հերթական հոդվածը: Վերջինս անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշել է. «Քանի որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը: Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը»: ԼՏՊ-ի` ԲՀԿ-ին ուղղված «մեսիջի» մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻ հետ.
-Սահմանադրական բարեփոխումներն ի՞նչ ընթացքի մեջ են, ի՞նչ վիճակում են, որ մենք կարողանանք այսօր դեմ կամ կողմ լինել: Դրա քննարկման տեւողությունը չի երեւում, թե ինչ է առաջարկվում, ինչ չի առաջարկվում:
- Համամի՞տ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ԲՀԿ-ն այս վերջին երկու տարում է հեղինակություն ձեռք բերել:
- ԲՀԿ-ի հեղինակությունը ի սկզբանե կաթիլ-կաթիլ ավելացել է` ժողովրդին ծառայելով, ժողովրդի հետ լինելով, իր ժողովրդանպաստ գործունեությունը ծավալելով: ԲՀԿ-ի պատիվը միանգամից չի ավելանում, ոչ էլ պակասում է: Դա տարիների, ժամանակի հետ կապված փորձության մեջ է դիտվում:
- Այսինքն` այնպես չէ՞, որ վերջին երկու տարում ՀԱԿ-ի հետ համագործակցելու արդյունք է վաստակած համբավը:
- ՀԱԿ-ի հետ համագործակցելը հետեւյալ իմաստն ունի. երբ են նորմալ օրենսդրական նախագիծ կամ ժողովրդահաճո ինչ-որ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող գործեր բերել, որ դրանք պատին են դեմ առել կամ քմահաճ ձեւով դեմ ենք քվեարկել: Այն, ինչ որ անում է լավ կառավարությունը, մենք ողջունում ենք...
Ապա պարոն Մախսուդյանը շեղվեց հարցի բովանդակությունից. «Բայց մենք ծրագրեր ներկայացրեցինք համաշխարհային տնտեսագետների հետ, այստեղ խորհրդակցություն արեցին, քանի±սը ընդգրկվեց կառավարության ծրագրերում: Համարյա թե, ձեւականորեն մի քանիսը, բայց այնտեղ կային լուրջ տնտեսագիտական վերլուծություններ: Այսօր մենք փնովելու համար չենք, բայց տեսնում ենք մեր ժողովրդի վիճակը, ուզում ենք մի բան լինի, թե չէ` Հայաստանն առանց հայի ում է պետք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

