ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի: ՙ5-րդ գումարման խորհրդարանը համալրվել է եւս 2 պատգամավորներով` ՙՀանրապետական՚ խմբակցությունից` Վազգեն Կարախանյանը եւ ՙԲարգավաճ Հայաստան՚-ից` Տիգրան Ներսիսյանը՚,- ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նորըտիր պատգամավորներին շնորհավորեց եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք, որ պատգամավորները խորհրդարան են մտնում ՙՀանրապետական՚ խմբակցությունից Բագրատ Սարգսյանի` Պետական կադաստրի կոմիտեի նախագահ նշանակվելու, իսկ ԲՀԿ-ից` Գրիգոր Գրիգորյանի հրաժարական տալուց հետո:

