ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի միջեւ հակասությունները հասել են գագաթնակետին: Զաքիր Հասանովը Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է musavat.com-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ըստ կայքի, Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի` երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում` կադրային փոփոխություններ է կատարել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ բանակի ստորաբաժանումներ Հասանովի այցերն ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էին ստեղծել, որ. ՙՎերջապես, վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ դիմակայությանը՚: