ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՐԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՐԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում կատարված դանակահարության մեջ կասկածվող, ում հանդեպ նաեւ հետախուզում է հայտարարվել, Սեդրակ Օսպիյանի գործը Էրեբունու դատախազությունը զեկուցագրով ուղարկել է Գլխավոր դատախազություն, եւ մինչ օրս որեւէ լուր չկա: Այս մասին մեզ տեղեկացրոեց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը` հավելելով.
- Նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ նպատակով է զեկուցագիր կազմվել եւ ինչ հիմքով է ուղարկվել Գլխավոր դատախազություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

