ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Արխիվ 12-16ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ
ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին վերջին ժամանակներս հայտնված տեղեկությունները նկատի առնելով¯ երեկ Ազգային ժողովում ՕԵ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հայտարարեց, որ ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունը առաջարկում Է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի ԱԺ նախագահի համապատասխան հանձնարարականով¯ այս թեմայի շուրջ պատկան մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որոնց կարող են մասնակցություն ունենալ բոլոր շահագրգիռ կողմերը:
Այս առաջարկին ի պատասխան¯ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արդեն պայմանավորվածություն ունի համապատասխան անկախ հանձնաժողովի հետ, լսումները կկազմակերպվեն եւ այդ հարցը կքննարկվի, կլսվի:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

