ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԸ

Արխիվ 12-16

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԸ

Աչքներս լույս, այսօր վերջապես հայ հանրությունը կարժանանա նոր թամաշայի` ի դեմս ՙքառյակի՚ ոչ իշխանական ուժերի 12 կետերի: Սույն հաճելի լուրը հրապարակեց ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, անգամ ժամը ներկայացրեց` 13:30: Ու նաեւ պարզվում է, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության հարցեր կներառվեն` մասնավորապես Աստանայում եվրասիական ինտեգրացիայի եւ միջազգային կազմակերպություներում ՀՀ պատվիրակությունների աշխատանքի  վերաբերյալ: Իսկ այ ԼՏՊ-ի վերջին` չարությամբ ներծծված բայղուշությունը ՙքառյակը՚ չի քննարկել:
ԹԱԼԱՆԻ ՆԱԽԱՀԱՅՐԸ

ԼՏՊ-ի` ՙՀայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը՚ հոդվածին արձագանքել են շատերը` ԱԺ նախագահով եւ վարչապետով սկսած, Հրայր Թովմասյանով վերջացրած: Մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքել է այսպես. ՙՄաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, մի±թե կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:
Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից եւ առ այսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված եւ միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով` բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորել թալանի մեղադրանքներով:
Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար: Այսքանը՚:
Բավականին ճշգրիտ սահմանում է տրված` թալանի նախահայր, եթե հիշենք, թե ինչ ավերակներ թողեց ԼՏՊ-ն Խորհրդային Հայաստանից ստացած պատկառելի ժառանգությունից: Գալուստ Սահակյանն էլ, ԱԺ նիստը բացելուն պես արձանագրեց` որոշ մարդկանց թվում է, թե անցյալն այլեւս մոռացված է, եւ ոչ ոք այդ մասին այլեւս չի հիշեցնելու. ՙԿարծես` ոչինչ արձանագրված չէ, եւ չկան մարդիկ, որոնք նույն բառերով կարող են սլաքը հակառակ ուղղությամբ թեքել՚: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ իշխող մեծամասնությունն առայժմ չի ցանկանում նույնպիսի կտրուկ բառերով պատասխան հղել:
Այսինքն` ԼՏՊ-ին հիշեցրին, որ ոչինչ մոռացված չէ, ու ոչ ոք մոռացված չէ, եւ հանրության հիշողությունը թարմացնելու համար նյութի պակաս հաստատ չկա:
Ինչու այսքան ուշադրություն դարձվեց հենց ԼՏՊ-ի մաղձոտ թունարձակման վրա, թեեւ պարզ է, որ մի կողմից` նրա ներկայացուցիչները խորհրդարանում` ի դեմս ՀԱԿ խմբակցության, պիտանի չեն ոչ բնությանը, ոչ մարդկությանը, մյուս կողմից` մասսայական բողոքի ակցիաներ սկսելու սոցիալական հիմքեր չկան, եւ երրորդը` ակնհայտից էլ ակնհայտ է, որ Հայաստանի եվրասիական ինտեգրումը անկասելի է: Իհարկե, պատճառն այն չէ, որ ԼՏՊ-ն ունի առաջին նախագահի կարգավիճակ, ոչ էլ նրա հռետորական տաղանդը: Թերեւս, առավել ուշագրավ են նրա ստվերային կապերը: Զորօրինակ, այսպես կոչված, ՙքաղաքացիական հասարակությունը՚ իր գրանտածիծների բանակով եւ ամերիկյան հարկատուի հաշվին եկող փողերով առանձնապես վտանգ իրենից չի ներկայացնում, քանզի մի կողմից հանրությունն ամբողջովին  մերժում է հակառուսական գաղափարախոսությունը, մյուս կողմից էլ` սրանք սովոր են փափկակենցաղ կյանքին ու դժվար թե ռեալ ի զորու լինեն ՙֆեյսբուքյան հերոսից՚ վերածվել փողոցային հեղափոխականի: Գումարած դրան, այդ կոնտիգենտի ամբողջ շարժը բավականին հեշտ է բացահայտել համացանցի մոնիթորինգով, նրանց գործող անձինք բոլորն անխտիր հայտնի են, եւ հարկ եղած դեպքում այդ կոնտինգենտին հնարավոր է գլխատել եւ վնասազերծել մեկ-երկու օրում:
Այլ է Լեւոն Ակոպիչի պարագան: ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են Հայաստանում առաջիկայում սպասվելիք մասսոնական հավաքին ու ԼՏՊ-ի առնչությանը դրա հետ: Նաեւ տեղեկատվություն է եղել, թե ինչ բարձր դիրք նա ունի մասսոնական հիերարխիայում, որ իր ՙսեւ դղյակում՚ պետք է ընդունի ֆրանսիացի մասսոնների առաջնորդին: Իսկ այդ կապերը, ի տարբերություն ամերիկաստեղծ ՙքաղաքացիական հասարակության՚, հետքեր չեն թողնում համացանցում, այդ համակարգը ինչպես գործում էր դարեր առաջ` փոստատար աղավնիների դարաշրջանում, նույնկերպ գործում է եւ այսօր: Եվ այդ ցանցի զգալի մասը, այդ թվում եւ պետական օղակներում, կարող է եւ հայտնի չլինել, ինչպես նաեւ նույն հեշտությամբ չես հետեւի այդտեղ ֆինանսական միջոցների շարժին, ինչպես գրանտածիծների պարագայում: Ու թեեւ ՀԱԿ-ը` որպես քաղաքական միավոր, արդեն օգտագործված նյութ է, նույնիսկ քաղաքական աղբի կատեգորիային է պատկանում, սակայն այդ քաղաքական ուժի առաջնորդի ռեսուրսը հաստատ չի սահմանափակվում այդ խղճուկ կառույցով:

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Ինչպես ֆեյսբուքյան ՙկիբերասկյարները՚, այնպես էլ արեւմտյան շահերը սպասարկող քարոզչամիջոցները այժմ շարունակում են նույն ՙմուտիլովկան՚` իբր Աստանայում Նազարբաեւի հայտարարությունից հետեւում է Արցախի կորուստը: Բնականաբար, ամեն օր ինչպես տնայնաբույծ ՙփորձագետների՚, այնպես էլ քաղաքական եւ հանրային սեկտորում քչից շատից հայտնի արեւմտամետների կատարմամբ հանրության գլխին լցնում են նորանոր վարկածներ, մեկը մյուսից խուճուճ ու ֆանտաստիկ, թե ինչպիսի դավադրություն է մեր գլխին սարքում Ռուսաստանը` Արցախը խլելու եւ թուրքին ծախելու նկատառումով: Ու այս կամ այն չափով այդ ՙմուտիլովկային՚ մասնակցում է եւ ՙքառյակը՚, այդ թվում եւ ԲՀԿ-ի օսկանյական թեւի մակարդակով: Ու հետաքրքրական է, որ զգուշավորությամբ այդ խաղի մեջ մասնակցում է եւ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, սակայն միայն գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մակարդակով` այն էլ վերջինիս մեկնաբանությունները նույնիսկ չեն զետեղվում ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջում: Այսինքն` ինքը` Քոչարյանը թեեւ խաղում է այդ խաղը, բայց չի շտապում անձամբ ստանձնել պատասխանատվություն` բանավեճերում հնչեցրած մտքերի համար: Առաջին միտքը, որ հնչեցրել էր Սողոմոնյանը, այն է, որ Քոչարյանն Արցախը համարում է Հայաստանի անբաժան մաս, եւ որեւէ դաշինքների մասին բանակցություններում անջատումն անթույլատրելի է: Իսկ հաջորդը եղավ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ հեռակա բանավեճում, ուր մեյդան բերվեց անգամ Քի Վեստում քննարկված տարբերակը: Հիշատակվեց, որ դրանով նախատեսված էր Արցախի միավորումը Հայաստանին, սակայն չհիշատակվեց տարածքային փոխանակման կամ Հայաստանի հսկողության տակ չգտնվող ճանապարհային կոմունիկացիայի մասին դրույթը, այսպես կոչված, ՙՄեղրիի տարբերակը՚: Բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահը ճիշտ է անում, որ անձամբ հեռու է մնում այդ բանավեճից, քանզի ՙՄեղրիի տարբերակից՚ պետական դավաճանության հոտ է գալիս, եւ այդ ռիսկի տակ ավելի նպատակահարմար է թերեւս դնել ում ասես, ընդհուպ Վարդան Օսկանյան...
Բայց ընդդիմադիրների եւ գրանտածիծների համար զբաղմունքի մեկ ուրիշ առարկա էլ կա, եւ կարելի է ապշել, թե ինչպես դեռեւս ու նույնիսկ ավելի են թեժանում քննարկումները` Միկոյանի արձան կանգնեցնելու շուրջ: Անգամ դաշնակները պատրաստվում են այդ հարցով հատուկ խորհրդաժողով անցկացնել, իսկ Լեհաստանի դեսպանատունը հերթական անգամ իր երկար քիթն է խոթել այդ հարցի մեջ` տարածելով հաղորդագրություն, որ մտադիր է ֆիլմի ցուցադրություն անել եւ, մասնավորապես պնդելով, ՙԿատին. լեհական պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 1940 թ.-ի գարնանը Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ուժերով Սմոլենսկ քաղաքի մոտ գտնվող Կատինի անտառում գնդակահարվել են շուրջ 22 000 լեհ սպաներ: Գնդակահարության հրամանը ստորագրել են Իոսիֆ Ստալինը, Կլիմենտ Վորոշիլովը, Վյաչեսլավ Մոլոտովը եւ Անաստաս Միկոյանը՚: Բնականաբար, տարօրինակ է, թե ինչու այդ շարունակական միջամտությունների համար մեր ԱԳՆ-ն լեհերի պորտը տեղը չի դնում, սակայն այդ պատմությունում նաեւ բավականին հետաքրքիր պահ կար: Երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ակնարկեց, որ, խոշոր հաշվով, ե°ւ Միկոյանը, ե°ւ Սախարովը միեւնույն վերազգային համակարգի տարբեր ճյուղերի դրսեւորումներն են, լիբերաստների ճամբարում սկսվեց իսկական հիսթերիա, թե` ինչպես կարելի է... Ինչեւէ, երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ արձանի թեման ժամանակ առ ժամանակ հատուկ է բորբոքվում, որպեսզի ՙքաղաքացիական հասարակություն՚ կոչեցյալը զբաղմունք ունենա եւ եվրասիական ինտեգրացիայի վերջին քայլերի ու գործընթացների ընթացքում պարզապես ոտքի տակ չընկնի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում