՛՛ՆՄԱՆ ԱՆՁԻՆՔ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ՛՛

Արխիվ 12-16

՛՛ՆՄԱՆ ԱՆՁԻՆՔ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ՛՛

 

Անցած շաբաթ, Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Իմ կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, մասնավորապես, որ ավելի քան քսան տարիների ընթացքում  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը ծանր ազդեցություն է թողել մեր երկրի տնտեսական զարգացման վրա: Նշել եմ նաեւ, որ Հայաստանը աջակցում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, լինի դա Արցախում, Ղրիմում, թե այլուր: Ազգերի ինքնորոշման իրավունքը լինելով ժողովրդավարության ամենաառաջնային սկզբունքը չպետք է ենթարկվի կրկնակի ստանդարտների, օրինակ արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը եւ Արցախի կամ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեների արդյունքների անտեսումը: Նշեցի նաեւ, որ մեզ տխրեցրեց Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նամակի ընթերցումը:

Ի պատասխան իմ հարցադրումների հայ-ռուսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ անհասկանալի է, թե որ հիմքով է Ադրբեջանը հանդես գալիս Եվրասիական միության աշխատանքի վերաբերյալ առաջարկություններով, երբ նա չի հանդիսանում  Մաքսային միության անդամ, ոչ էլ հայտ է ներկայացրել դրան անդամագրվելու համար: Ռիժկովը նաեւ նշեց, որ պետք չէ գերագնահատել Ալիեւի նամակը, քանի որ այդպիսի նամակով կարող էր դիմել նաեւ Նիկարագուան: Այլ բան է, եթե Նազարբաեւը հայտներ իր կարծիքը, այդ դեպքում իհարկե խնդիրը լուրջ ուշադրություն կպահանջեր: Պետք է նշենք, որ եւ Ռուսաստանի եւ Մաքսային միության մյուս անդամ երկրների նախագահները ամբողջությամբ եւ առանց նախապայմանների աջակցում են Հայաստանի անդամագրմանը Եվրասիական միության մեջ:

Այսօր որոշ քաղաքական սպեկուլյանտներ փորձում են Ալիեւի նամակի միջադեպից քաղել քաղաքական դիվիդենտներ եւ կատարելով իրեց արեւմտյան հովանավորների կամքը, ուռճացնելով միջադեպը հանգեցնել այն անգամ հայ-ռուսական հարաբերությունների, կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության խնդրին:

Պետք է հայտարարեմ, որ նման անձինք ջուր են լցնում հենց Ալիեւի նպատակների ջրաղացին, քանի որ եթե Ադրբեջանը այդքան անհանգստացած է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրությամբ, նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելին, եթե Եվրասիական միությունում կլինի երկիր, որը կզբաղվի թուրք-ադրբեջանական շահերի լոբինգով, ապա առավել եւս Հայաստանը պետք է օր առաջ անդամագրվի Եվրասիական միությանը այդ լոբինգը չեզոքացնելու եւ մեր երկրի շահերը այնտեղ լավագույնս ներկայացնելու համար: Այսպիսով Ալիեւյան նամակի աննշան միջադեպը եւս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանի անդամագրությունը Եվրասիական միության մեջ, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնելը միակ ճիշտ ճանապարհն է Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ինքնիշխանության ամրապնդման եւ ազգային զարթոնքի համար: Իսկ Նազարբաեւի ելույթից խիստ անհանգստացածներին խորհուրդ կտայի հանգստանալ եւ հիշել, որ մեր թշնամին ոչ թե Նազարբաեւն է այլ Ադրբեջանը, իսկ դաշնակիցը ոչ թե արեւմտյան գրանտներ բաժանող կազմակերպություններն են, այլ Ռուսաստանը:

Պատգամավորի ելույթը ԱԺ ելույթների ժամին՝ 10.06.2014թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում