Որ ապագա աշխատասենյակը լավ օդափոխված լինի
Արխիվ 12-16Որ ապագա աշխատասենյակը լավ օդափոխված լինի
Ասում են, առաջիկա օրերին ԱՄՆ-ից վերադարձող Զարուհի Փոստանջյանը<<խաբար>> է ուղարկել ԱԺ <<Ժառանգություն>> խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին` շտապ ազատել խմբակցության ղեկավարի աշխատասենյակը, որովհետև վերադառնալուց հետո ինքը կրկին պատրաստվում է ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը: Աշխատասենյակի հարցում իր շտապողականությունը Զ. Փոստանջյանը բացատրել է նրանով, որ Ռ.Հակոբյանը շատ է ծխում և երբեմն ոգելից խմիչքներ է հրամցնում իր հյուրերին, դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի իր վերադառնալուց հետո ապագա աշխատասենյակը լավ օդափոխված լինի:

