ՀՈԳԵԲԱՆ. «ԱՄԵՆՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ ԿՏՐՎԱԾ ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆ Է»

Արխիվ 12-16

ՀՈԳԵԲԱՆ. «ԱՄԵՆՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ ԿՏՐՎԱԾ ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆ Է»


Հայաստանի առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկը արտագաղթն է: Բոլոր ազգերին էլ բնորոշ է տեղեշարժվելու` մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվելու սովորությունը, սակայն ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի աչք է պետք տեսնելու, թե ինչ չափերի է հասել արտագաղթողների թիվը Հայաստանում, ինչը բնավ էլ տեղից տեղ գնալու սովորության հետ չէ կապված` խնդիրն ավելի խորքային է: Արտագաղթողների մի մասն Հայրենիքից հեռանում է արցունքն աչքերին` նրանք լքում են հայրենի հողը ելնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից: Սա հոգեբանի բնորոշմամբ մեծագույն անձնական դրամա է` հեռնալ մի վայրից, որը մարդը սիրում է , նրան շատ հարազատ է եւ գնալ մի վայր, որտեղ ամեն ինչ անորոշ է: Դեռեւս 17-րդ դարում գիտնականները ուսումնասիրել են «կարոտախտ» կոչվածը եւ հանգել են այն եզրակացության, որ Հայրենիքը լքած մարդիկ չեն կարող հոգեպես լիարժեք մարդ լինել: «Կան մարդկային որոշակի պահանջմունքներ, որոնք պետք է բավարարվեն , այնտեղ որտեղ մարդն ապրում է իրեն պետք է հոգեբանորեն հարմարավետ վիճակում զգա: Եթե որեւէ տեղ մարդն իրեն լավ չի զգում առաջին հակազդումներից մեկը փախուստի հակազդումն է, սա նորմալ է: Սակայն հաճախ տեսնում ենք, որ կան մարդիկ ովքեր ապրում են բարեկեցիկ, սակայն նրանք նույնպես արտագաղթում են, այստեղ խնդիրի անհանգստացնող կողմն է: Այս երեւույթն արդեն սեփական ազգից ու պետությունից օտարված լինեու զգացողությունն է`ազգային ինքնագիտակցության թույլ վիճակ, մարդու համար նշանակություն չունի ,թե կա Հայրենիք, հարազատ միջավայր: Այս դեպքում հեռանում են սեփական անձից ու էթնոսից օտարվածները:Սա ավելի վտանգավոր է, ուստի այն ավելի խորը հոգեբանկան ճեղքվածք է առաջացնում մարդու հոգեբանության մեջ, նրանց մեջ երբեմն կարող ենք տեսնել մեծ ագրեսիա սեփական ազգի ու ժողովրդի նկատմամբ»,-փաստում է ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ: Նրա խոսքով` նման մարդիկ հեռանում են կարծրացած հետեւյալ արտահայտություններով իրենց արդարացնելով` ապագա չկա, ապրելու տեղ չէ եւ այլն: Չգիտես ինչու ազգ, պետություն, իշխանություն, Հայրենիք միձուլվել են իրար, օրինակ մարդիկ դժգոհում են իշխանություններից ամեն ինչ բարդելով պետության եւ ազգի վրա արդարանում են: «Ժամանակն ինչքան առաջ է գնում, մարդիկ այնքան գնում են խռոված լինելու զգացմամբ, եթե նախկինում շատ էր կենսաապահովման հարցը, ապա այժմ ես տեսնոոմ եմ, որ մարդիկ գնում են հիասթափված եւ սպասելիքներ չունենալու պատճառով: Պետք է ստեղծել պայմաններ արժանապատիվ ապրելու համար, նույնիսկ մեկ մարդու կորուստը շատ մեծ հարված է մեզ համար: Ես նաեւ նկատում եմ, որ մեր մեջ կան օտրամոլության խնդիրներ»,-մեկնաբանում է հոգեբանը: Նա նկատեց, որ յուրաքանչյու խնդրի լուծում սկսվում է այն ձեւակերպելուց եւ եթե դա խնդրի ձեւակերպում է, ապա լուծումների համար որեւէ քայլ անել հնարավոր չէ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում