Անդրանիկ Նիկողոսյանն այցելեց Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոն

Արխիվ 12-16

Անդրանիկ Նիկողոսյանն այցելեց Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոն


Նյութի աղբյուրը՝ http://evrazesnews.am/index.php/news/12/14049-andranik-nikoxosyann-aycelec-rousac-lezvi-anvjar-ousoucman-kentron.html

Այսօր  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ժամանել է Հայաստան:



Ա. Նիկողոսյանն այցելել է Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման դասընթացների  կենտրոնական գրասենյակ. հանդիպում  ունեցել կենտրոնի աշխատակազմի հետ: Այցի ընթացքում քննարկվել են կարևորագույն հարցեր, կատարվել է աշխատանքների ամփոփում, ինչպես նաև որոշվել են  հետագա անելիք ծրագրերը: Անդրանիկ Նիկողոսյանը նոր հանձնարարականներ է տվել աշխատանքների բարելավվման համար:

 

 

Նա նաև ներկա է գտնվել Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման դասընթացին: Հետևել դասընթացի ընթացքին , զրուցել մասնակիցների և դասավանդող ուսուցչուհու հետ:

 


Երեխաները ոգևորված էին և կիսվեցին իրենց տպավորություններով:
Հավելենք, որ խումբը նոր է ձևավորվել:

 

 

Ուսուցչուհի Իլոնա Քամալյանն իր խոսքում նշեց , որ ռուսաց լեզու սովորել ցանկացողների թիվը գնալով աճում է: Չնայած, որ երեխաները  նոր են սկսել հաճախել դասընթացներին, սակայն հաճույքով են գալիս և առաջընթացն արդեն իսկ նկատելի է:

Ա.Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն` բարեխիղճ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց երեխաներին:

 

Հիշեցնենք, որ Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների նախագիծն իրականացվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի կողմից՝ 2012 թվականի փետրվարից:

 

2013 թվականին բացված կենտրոնների թիվը ավելացավ մի քանի տասնյակով, ինչը թույլ տվեց անգամ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչներին ուսումնասիրել և խորացնել ռուսաց լեզվի իմացության մակարդակը: Աշակերտների տարիքային կազմը տարբեր է՝ սովորողների շրջանում կան երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ: Այժմ Հայաստանում գործում է 103 կենտրոն, որտեղ աշխատում են ավելի քան 130 ուսուցիչ՝ բարձրագույն մասնագիտական կրթությամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում