ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՃՈԽ ՆՎԵՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՃՈԽ ՆՎԵՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ


ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից տարածված համատեղ հայտարարության համաձայն, մայիսի 20-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը, որի ընթացքում վերջիններս քննարկել են իրենց համագործակցությանը վերաբերվող հարցեր: Նշված հայտարարության մեջ այս անակնկալ-հանդիպման մասին այլ տեղեկությունններ (նույնիսկ հանդիպման վայրի վերաբերյալ) չի նշվում, ինչի պատճառով էլ որոշեցինք փոքրիկ լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել որոշ մանրամասներ:

Նախ, ինչպես փոխանցում են ՀԱԿ-ի մեր աղբյուրները, հանդիպումը կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող <Նոյ> կոնյակի գործարանում, որի բակում Լ. Տեր-Պետրոսյանին  դիմավորել է անձամբ Գ.Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարին ևս մեկ անգամ հյուրընկալվելու ցանկությունը հայտնել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, քանզի տպավորված է եղել Առինջի այգիներում նախորդ ընդունելության ավարտական մասով: Ինչպես հայտնի է, Գ.Ծառուկյանը սովորություն ունի իր հյուրերին չճանապարհել <<դատարկ ձեռքով>>, ինչից էլ նախորդ անգամ այդքան տպավորվել էր Լ.Տեր-Պետրոսյանը` իր հետ տանելով մի քանի արկղ թանկարժեք կոնյակ: Ականատեսների վկայությամբ, այս անգամ ԲՀԿ ղեկավարը ՀԱԿ-ի առաջնորդին զարմացրել է ավելի ճոխ նվերներով. թանկարժեք կոնյակը ոչ թե շշերով, այլ ոսկեզօծ տակառիկներով է եղել, դրանից բացի եղել են բազմաթիվ այլ նվերներ, որոնք  կոնյակի գործարանի աշխատակիցները <<բարձել>> են Լ.Տեր-Պետրոսյանի մեքենան:

Ասում են, իմանալով Լ.Տեր-Պետրոսյանին ցուցաբերված հյուրընկալության մասին, թանկարժեք նվերների (հատկապես խմիչքի) մեծ սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ` ակնարկելով, որ դեմ չի լինի, եթե իրենց հանդիպումը նույնպես կայանա կոնյակի գործարանում: Սակայն քիչ հավանական է, որ Հովհաննիսյանին ճանապարհեն նույն ճոխությամբ, ինչ Լ.Տեր-Պետրոսյանին, որովհետև չնայած նրան, որ երկուսն էլ <<քառյակի>> անդամ կուսակցության ղեկավարներ են, բայց միևնույն է` նրանց <<կալիբրները>> տարբեր են: Գուցեեւ, Ր. Հովհաննիսյանն իզուր չի հենց այդպիսի ընդունելության ակնկալիքով նախատեսվածից շուտ վերադարձել ԱՄՆ-ից: Նաև ասում են, որ կոնյակի գործարանում հաճախակի հյուրերի թվում են նաև ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Այսքանից հետո պարզ է դառնում, թե իրականում ի?նչ արժեք ունեն ընդդիմադիր կեցվածք ընդունած կուսակցապետերը: Փաստորեն, Գ.Ծառուկյանի առատաձեռնությունն է այն խիստ <<ծանրակշիռ>> հանգամանքը, որ քաղաքական գործունեության տասնամյակների փորձառություն ունեցող և պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած անձանց բերում է կոնյակի գործարան:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում