Յունիբանկն ամփոփեց 2013թ. ցուցանիշները. բանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը

Արխիվ 12-16

Յունիբանկն ամփոփեց 2013թ.  ցուցանիշները.

բանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը

Այս տարվա մայիսի վերջին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ բանկի բաժնետիրոջ 2013թ. տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով հաշվետու տարվա ադյունքները, արձանագրվեց, որ իրականացված ռազմավարության շնորհիվ բանկին հաջողվել է աճ արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով և պահպանել դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ  դրամը, իսկ կապիտալը`  20.7 մլրդ դրամը:
2013թ. Յունիբանկը շարունակել է իր ռազմավարության իրականացումը` ուղղված փոքր և միջին բիզնեսի, մանրածախ վարկավորման և քարտային բիզնեսի զարգացմանը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19%-ով և կազմել է 117 մլրդ դրամ:  Ընդ որում, ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալը  հաշվետու տարում աճել է 22%-ով, իսկ քանակը`13%-ով: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 37,8 մլրդ դրամ` նախորդ տարվա  համեմատ աճելով 22%-ով:
2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000:
Յունիբանկի ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը` բաժին է ընկել ֆիզիկական անձանց:
Բանկի ակտիվ քարտերի քանակը հաշվետու տարում գերազանցել է 175 000-ը, բանկոմատների քանակը կազմել է 88, իսկ POS-տերմինալներինը`  688: Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր  քարտատերերը, գործընկեր-կազմակերպություններում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, օգտվում են մինչև 40% զեղչերից:  
Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի: Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այդ ռեժիմով արդեն իսկ աշխատում են բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) և "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) մասնաճյուղերը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում