ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐՑԸ ՎՐԴՈՎԵՑՐԵՑ
Արխիվ 12-16ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐՑԸ ՎՐԴՈՎԵՑՐԵՑ
<<Իրավունք>> թերթը անդրադառձել էր խմբագրություն դիմած Երեւան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մովսիսյանի խմբագրությանը հասցեագրած դիմում-բողոքին, որտեղ վերջինս իր բողոքն էր արտահայտում առ այն, որ հաշմանդամ լինելով հանդերձ իրեն Պրոթեզաօրթոպեդիկ ՍՊԸ-ն կրծքագեղձի պրոթեզ չի հատկացնում պատճառաբանելով, որ պահեստում իր համարի կրծքագեղձ չկա: Խնդրի վերաբերյալ դիմել էինք նաեւ Պրոթեզաօրթոպեդիկ ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բաբայանին, ով մասնավորապես նշել էր. <<Խնդիրը պետք է լուծի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ով տասներեք տարի անընմդմեջ մեզ հետ պայմանագիր է կնքում մի գնով, բայց մոենք կրծքագեղձի պրոթեզ ներկրում ենք մեկ այլ՝ ավելի թանկ գնով>>:
Թե ինչու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնդրին լուծում չի տալիս, որի արդյունքում բազմաթիվ հաշմանդամներ զրկվում են իրենց օրենքով հասանելիք պրոթեզներից, այսօր ԱԺ-ում հարցով փոևձեցինք դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով վրդովված ձայնով պատասխանեց.
- Դիմեք աշխատակազմին Ձեզ պարզաբանումներ կտան:
- Իսկ Դուք չե?ք ուզում պարզաբանել:
- Ոչ, ասացի դիմեք աշխատակազմին:
Առնվազն տարօրինակ է, որ նախարարը իր նախարարության անմիջականորեն վերաբերող հարցին խուսափեց պատասխանել: Մենք իհարկե կդիմենք աշխատակազմի ղեկավարին, բայց համաձայնեք, որ նախարարի պատասխանը առնվազն տարօրինակ էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

