ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼ ՀԱՄԱՍԵՌԼԱՄՈՐՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼ
ՀԱՄԱՍԵՌԼԱՄՈՐՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բելցի և Ֆալեխտի եպիսկոպոսը Մարկելը պետք է վճարի GenderDoc-M հասարակական կազմակերպությանը 10 հազար լեյ սեռական փոքրամասնություններին վիրավորելու համար: Ինչպես հայտնում է Publika-ն, այդ որոշումը կայացվել է հունիսի 9-ին Բելցի դատարանում: Դատարանը պարտավորեցրել է եպիսկոպոսին 12 հազ. լեյ վճարել դատարանի ծախսերի համար և հրապարակայնորեն ներողություն խնդրել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Եպիսկոպոսը Մարկելը բազմիցս է արտահայտել իր բացասական վերաբերմունքը համասեռամոլների հանդեպ և դեմ է եղել Մոլդովայում` հավասար հնարավորությունների մասին օրենքի ընդունմանը: Բելցի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում, գրում է Pan.md-ն:

