ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԱԶԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԱԶԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ
Բրյուսելում Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոմիության միջև գազի հարցով մի քանի ժամ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել: Այս մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի հարցով եվրոպացի կոմիսար Գյունտեր Էթինգերը, գրում է BBC-ն:
Եվրոկոմիսարի խոսքերով, բանակցությունները կշարունակվեն հունիսի 10-ին կամ 11-ին. «Կողմերը միևնույն ժամանակ պայմանավորվել են սխալ քայլեր չձեռնարկել»:
Հիշեցնենք, որ նույն թեմայով բանակցությունների նախորդ ռաունդը անց էր կացվել հունիսի 2-ին կրկին Բրյուսելում:

