«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՎԵԳԱՍԻՑ» ՖԻԼՄԸ ԴԻՏԵԼՈՒ` ՈՉ ԹԵ ԴԱՏԵԼՈՒ ՖԻԼՄ Է

Արխիվ 12-16

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՎԵԳԱՍԻՑ» ՖԻԼՄԸ ԴԻՏԵԼՈՒ` ՈՉ ԹԵ ԴԱՏԵԼՈՒ ՖԻԼՄ Է

 

Հայաստանի ֆիլմասեր հասարակությանն սպասվում է նոր ֆիլմի պրեմիերա` հայ-ամերիկյան արտադրության «Հարսնացուն Վեգասից» կատարկերգության ցուցադրությունը, որը տեղի կունենա հունիսի 10-ին «Մոսկվա» կ/թ-ում: Այս անգամ հարսնացուն Հայաստան է գալիս, ոչ թե հյուսիսից այլ` Վեգասից: Այս ֆիլմում գյուղացի Մկոյի պատմությունն է, ով գնում է Լաս Վեգաս` լուսանկարում պատկերված գեղեցկուհուն գտնելու համար: Այստեղ Մկոյին սպասվում է բազմաթիվ փորձություններ եւ արկածներ, ինչն էլ` ի վերջո, հանգեցնում է նրան, որ Մկոն հանդիպելով Ալիսին ամուսնանում է նրա հետ եւ վերադառնում Հայաստան` Հայրենիքում ապրելու համար: Հայկական հումորով, սակայն ամերիկյան մատուցմամբ «Հարսնացուն Վեգասից» կատարկերգության ռեժիսորը Արթուր Բաբայանն է, ում խոսքով` շատ աշխատանքեր են տարվել ֆիլմի վրա, որի արդունքը կտեսնեն մեկ օրից: «Վերջին չորս ամսում այնքան ենք աշխատել ու անքուն գիշերներ անցկացրել` չեմ պատկերացնում, որ այդ ամենը վերջում գալու է մի տեղ , որը կտեսնենք բոլորս»,-խոստովանում է ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆԸ:

Ֆիլմում Մկոյի կերպարում հանդես է գալիս մասնագիտությամբ դիզայներ Միքայել Շարաֆյանը` Լեւոն Շարաֆյանի որդին, ում համար սա առաջին լուրջ դերն է: Իր դերին Միքայելը շատ պատասխանատվությամբ է մոտեցել, քանի որ նույն ֆիլմում նրա հայրը` Լեւոն Շարաֆյանն է, իսկ մայրը` Ալլա Թումանյանը: Միքայելը նշում է, որ իրական կյանքում իր կերպարից շատ հեռու է. «Ես երբեւէ չեմ պատկերացրել, որ հայրիկի ու Ալլա Թումանյանի հետ հանդես կգամ միեւնույն ֆիլմում: Ռեժիսորն ինձ մոտավորեապես 3 ամիս համոզել է, որպեսզի նկարահանվեմ ֆիլմում: Դեմ էի այն պատճառով, որ մասնագիտությամբ դիզայներ եմ եւ այդ դերին ամենայն պատասխանատվությամբ էի մոտենում, վերջում համաձայնվեցի: Ֆիլմում գործողություները շատ հետաքրքիր ընթացք ունեն, ես հանդես եմ գալիս ոչ միայն մարդկանց հետ, այլեւ կենդանիների` օձի, էշի ,հավի, կովի»,- նշում է ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ եւ հավելում, որ ֆիլմն իր կյանքը ամբողջությամբ փոխել է, որովհետեւ ամեն ինչ ֆիլմի ընթացքում ապրել է:

Ի դեպ, Մկոյի վեգասցի հարսնացուն ՇԱՐԼԻՆ ՌՈՈՒԶՆ Է: Ֆիլմի պրոդյուսեր ԷԴՄՈՆԴ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ փաստում է, որ սա իր առաջին պրոդյուսերական ֆիլմն է, որի վրա ստեղծագործական անձնակազմն աշխատել է որպես ընտանիքի անդամներ. «Ֆիլմն ավարտելուց հետո հասկացել եմ, որ այն ինչ ֆիլմում արել եմ ճիշտ է»:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Հայաստանում չեն եղել շուրջ 23 տարի, ուստի որոշել են Հայրենիք գալուց առաջ «դատարկաձեռն» չգալ, այլ բերել մի ֆիլմ, որի վրա աշխատել են հայ երիտասարդներ `ամերիկյան միջավայրում: Ըստ նրանց ամեն ինչ արել են, որպեսզի խստապահանջ հայ հանդիսատեսի ցանկությունները բավարարեն. «Սա ոչ թե դատելու, այլ դիտելո ֆիլմ է»,-ասում են նրանք:

Նշենք, որ ֆիլմում նկարահնվել է «Օսկարի» ներկայացված եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր դերասանուհի, սակայն ֆիլմի ստեղծագործական անձնակազմը չցանկացավ բացահատել դերասանուհու անունը` թողնելով անակնկալ հանդիսատեսի համար:

«Հարսնացուն Վեգասից» ֆիլմը կցուցադրվի նաեւ Գյումիում եւ Արտաշատում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում