ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՁԿՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՁԿՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
«ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ի դեմս ծկնաբույծների `խախտվել են տնտեսվարողների սահմանդրական եւ քաղաքացիական իրավունքները, այն է` անձին վերեբերող տեղեկություններ տրամադրելու խուսափումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ ԱՐԹՈՒՐ ԱԹՈՅԱՆԸ եւ որպես հայտարարության վկայություն ցոույց տվեց 11 պաշտոնական փաստաթղթեր: Ըստ նրա այսօր ՀՀ նախագահի եւ վարչապետի աշխատակազմին արդեն ուղարկվել է գրություն, որտեղ վերը նշված 11 պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունն է, որն էլ ցույց կտա, որ խախտվել է տնտեսվարողների իրավունքները: Արթուր Աթյանի խոսքով` իրենք բազմաթիվ փաստաթղթերով դիմել են , որպեսզի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տրամադրի տեղեկություններ դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերք արտահանելու նախապայմանները` ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո: Սակայն ինչպես Ա.Աթոյանն է փաստում ստացել է ոչ իրատեսական եւ ոչ գործնական պատասխաններ: «Նախորդ շաբաթ Սննդի անվտանգության պետական ծառայությունում եղել է հանդիպում-քննարկում կապված ՌԴ արտահանվող ձկնամթերքի հետ, բայց պետք է ասեմ, որ այդ հանդիպմանը մեր կազմակերպությանը մասնակից չեն դարձրել, քանի որ այն կազմակերպել էր ծառայության պետը, եւ նա էլ իր քմահաճությամբ էր ընտրել մարդկանց: Բամզաթիվ անգամ փորձել եմ Սննդի անվտնագության պետական ծառայության հետ համագործակցել եւ կառուցողական աշխատանքեր իրականացնել, որոնք բխում են տնտեսվարողի, մեր երկրի շահերից, սակայն այդ համագործակցությունը չի հաջողվել»,-ընդգծում է Արթուր Աթոյանը: Ըստ նրա իրենք 11 անգամ փորձել են համագործակցել (նկատի ունի 11 փաստաթղթերը) ինչի վերաբերյալ էլ գրություններ են ուղարկել`խնդրել կամ առաջարկներով հանդես եկել «Ի վերջո վերջին հանդիպում-քննարկումը առանց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ-ի ապացուցեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը չի ցանկանում մեզ հետ համագործակցել այն պատճառով, որ մենք անդրադառնում եւ բարձրացնում ենք նրանց աշխատանքային թերություներին:Այս իրավիճակը սկսվել է տարեսկզբին , որը իր զարգացումը ապրեց մարտ ամսից :Այստեղ գործում է պարզապես պաշտոնական քմահաճություն»,-եզրափակեց բանախոսը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

