ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԱԺ-ՈՒՄ

 

Այսօր հյուսի-հարավ ճանապարհի համար վարկ վերցնելու կապակցությամբ, ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհի վրա ծախսվող գումարները դարձել էին ներիշխանական պայքարի ալիք տրանսպորտի նախարար՝ Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի միջեւ, որի արդյունքում հաղթեց նախարարի թիմը, որը հեռացրեց Մ. Մինասյանի թիմի ներկայացուցչին ծրագրի իրականացման տնօրեին պաշտոնից:

Նույն թեմայով ելույթ ունեցավ ԲՀԿ քարտուղար Նաիր Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ծրագրին, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է հինգ միլիարդ դոլարի:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ իմաստ չի տեսնում կառուցել նոր ճանապարհ Երեւանի եւ Արտաշատի միջեւ, քանի որ հին ճանապարհը թեեւ իդեալական չէր, բայց առաջին կարգի ճանապարհն էր եւ ճանապարաշինարարություն պետք էր իրականացնել այլ վայրերում:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր ելույթում ավելացրեց, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, իսկ կապի փոխնախարարը նշեց, որ ճանապարաշինարարական իսպանական ընկերությունը թույլ է տվել որակի բացթողումներ:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը խոսեց որոշ մարդկանց մոտ կոնսպիրոլոգիական հիվանդագին շեղումներից, որոնք վկայում են ֆոբիաների մասին: Պարոն Ֆարմանյանի հայացքը ուղղված էր Նիկոլ Փաշինյանի նստատեղին, ինչը նշնակում էր, որ նա պատասխանում էր վերոնշյալ դատողություններին:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում