ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի միջեւ հակասությունները հասել են գագաթնակետին: Զաքիր Հասանովը Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է musavat.com-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ըստ կայքի, Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի' երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում' կադրային փոփոխություններ է կատարել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ բանակի ստորաբաժանումներ Հասանովի այցերն ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էին ստեղծել, որ. «Վերջապես, վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ դիմակայությանը»:

