ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆՏՐԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Արխիվ 12-16
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆՏՐԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորները ձայների 65 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեցին Արայիկ Թունյանին` ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու առաջարկին:
Հիշեցնենք, որ Թունյանը կփոխարինի Վալերի Պողոսյանին, որը 70 տարին լրանալու կապակցությամբ լքում է պաշտոնը:
Վալերի Պողոսյանը 1991-92 թթ. եղել է ներքին գործերի նախարար, 1992-93 թթ.` Ազգային անվտանգության ծառայության պետը, 1993-96 թթ.` խորհրդարանի խոսնակի խորհրդականը: 1996 թ.-ից՝ Սահմանադրական դատարանի անդամ:
Թունյանը դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում` 2000թ.-ից: 2001-05 թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում, 2005 թ.-ից` նախագահի աշխատակազմում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

