ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Այսօր Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի: «5-րդ գումարման խորհրդարանը համալրվել է ևս 2 պատգամավորներով՝ «Հանրապետական» խմբակցությունից՝ Վազգեն Կարախանյանը և «Բարգավաճ Հայաստան»–ից՝ Տիգրան Ներսիսյանը»,-ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նորըտիր պատգամավորներին շնորհավորեց և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք, որ պատգամավորները խորհրդարան են մտնում «Հանրապետական» խմբակցությունից Բագրատ Սարգսյանի՝ Պետական կադաստրի կոմիտեի նախագահ նշանակվելու, իսկ ԲՀԿ-ից՝ Գրիգոր Գրիգորյանի հրաժարական տալուց հետո։

