ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԷԼ. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Արխիվ 12-16ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԷԼ. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին վերջին ժամանակներս հայտնված տեղեկությունները` այսօր ԱԺ-ում ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը առաջարկում Է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի ԱԺ նախագահի համապատասխան հանձնարարականով այս թեմայի շուրջ պատկան մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որոնց կարող են մասնակցություն ունենալ բոլոր շահագրգիռ կողմերը:
Առաջարկին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արդեն պայմանավորվածություն ունի համապատասխան անկախ հանձնաժողովի հետ, լսումները կկազմակերպվեն և այդ հարցը կքննարկվի:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

