ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑԸ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Արխիվ 12-16ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑԸ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Արդեն հայտնի են Գորիս քաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Եվ այսպես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունց՝ 4732 ձայն, Հրայր Յոլյան՝ 2956, անվավեր՝ 510: Այս արդյունքները վկայում են այնն մասին, որ Գորիս քաղաքում ընտրություններին մասնակցաց յուրաքանչյուր 5-րդ մարդը քվեաթերթիկի հետ վարվել է այնպես ինչպես իր կամքն է թելադրել: Անվավեր թերթիկներում հիմնականում հայտնաբերվել են հետեւյալ արտահայտությունները. <ոչ ոք արժանի չեն>, <կերեք իրար>, ինչպես նաեւ գտնվել են թերթիկներ, որտեղ երկու թեկնածուների անուններն էլ ջնջել էին, կամ սխալ նշան էին դրել:

