Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողով

Արխիվ 12-16

Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայ-ռուսական 

միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին


Ս.թ. հունիսի 4-6-ը Մոսկվա և Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը`   ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Այցի առաջին օրը` հունիսի  4-ին, պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: ՌԴ Դաշնության խորհրդից հանդիպմանը ներկա էին Ն.Ռիժկովը, Ի.Չերնիշենկոն,

Ի.ֆեդինը, Վ.Նիկիտինը, Բ.Ռեզնիկը և այլոք: Վ.Շտիրովը իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ուղղություններով`կարևորելով Եվրասիական տնտեսական միություն միանալու Համաձայնագրի ընթացքը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը, ողջունելով գործընկերներին, բարձր գնահատեց հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ և արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հանձնաժողովի ստեղծման և համատեղ աշխատանքի ընթացքում ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մեծ ավանդը:

Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նախորդ և առաջիկա նիստերի օրակարգային հարցերի կարևորությունը, մասնավորապես`փոքր և միջին բիզնեսում տնտեսական մեխանիզմների բարելավումը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է երկաթուղու գործունեությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ և ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է անցկացնել հարավ-կովկասյան երկաթուղու աշխատանքների ընթացքի հետ կապված խորհրդարանական լսումներ:  Նա նշեց, որ հանձնաժողովի ձևաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարևոր հարթակ:

Նիկոլայ Ռիժկովը, ողջունելով հայկական պատվիրակությանը, շեշտեց, որ Հանձնաժողովը հստակ ներկայացնում և արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխադարձ հետաքրքրությունները: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին` նշելով, որ Հանձնաժողովի տասնհինգամյա հոբելյանի առիթով ռուսաստանյան կողմի անդամները արժանացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պարգևների, որոնք կհանձնվեն նիստի ընթացքում:

Երկկողմ հանձնաժողովի համանախագահներն անդրադարձան հաջորդ նիստի օրակարգային հարցերին` առաջարկելով քննարկել Մաքսային միության հետ կապված համատեղ գործընթացները և Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին , ինչպես նաև Մեծ Եղեռնի հիշատակի հարյուրամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կկազմակերպվեն նաև տարբեր երկրներում: Ռուսաստանյան կողմը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջոցառումների իրականացմանը : 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Մաքսային միության գործընթացների համատեքստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզին առնչվող աշխատանքները:


Պատվիրակության հանդիպումը ՌԴ ԴԺ Պետդումայում 

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը` ՌԴ ԴԺ Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը բարձր գնահատեց  երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և միջխորհրդարանական համագործակցությունը:

Նա նաև հրավիրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանին և մյուս խորհրդարանականներին` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք երրորդ Միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին: Կողմերը անդրադարձան նաև միասնական ինտեգրացիոն գործընթացներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը  նշեց, որ երկկողմ հանդիպումներն անցնում են դինամիկ և հագեցած: Անդրադարձ կատարվեց նաև Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օrակարգին, որը, մասնավորապես, կվերաբերի երկու երկրների փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու հեռանկարներին:

Հ.Նաղդալյանը շեշտեց երկու կողմերի ռազմավարական գործընկերությունը` հիշատակելով 2013թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված  ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վավերացման ընթացքի մեջ է:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև ընդհանուր ինտեգրացիոն գործընթացին, միգրացիոն խնդիրներին, ինչպես նաև, տարածաշրջանում սպառազինության ավելացմանն առնչվող հարցերին:

Բոլոր հանդիպումներին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներն ընթացան երկկողմանի ակտիվ և կառուցողական քննարկումներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում