ԳՈՐԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՇՈՒՐՋ 50 ՏՈԿՈՍԸ
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՇՈՒՐՋ 50 ՏՈԿՈՍԸ
Այսօր ուղիղ ժամը 20:00-ին փակվեցին Գորիս քաղաքի բոլոր ինը ընտրատեղամասերը: Ինչպես արդեն նշել էինք, լուրջ միջադեպեր, իրադարձություններ չեն գրանցվել ընտրությունների ընթացքում՝ բացառությամբ մի քանի ընտրախախտումների: Սակայն, այս պահի դրությամբ գտնվելով Գորիս քաղաքում եւ հետեւելով ընթացքին կարող ենք ասել, որ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցը առջեւում է, սակայն վերջնական թվական տվյալները կտեղեկացնեն վաղը: Նշենք, որ 16, 671 ընտրական իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել են 8112 ընտրող, այսինքն շուրջ 50 տոկոսը: Ոչ պաշտոնական ու նախնական տվյալներով, երեք ընտրատեղամասի արդյունքներով մոտ 1500 ձայնով քաղաքապետի թեկնածու Յորլյանը զիջում է իր մրցակցին: Առաջիկա զարգացումները կներկայացնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

