ՉՈՐՍ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ՝ ՄԵԿ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
Արխիվ 12-16ՉՈՐՍ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ՝ ՄԵԿ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
Րոպեներ առաջ, Գորիսի, թիվ 37/4 ընտրատեղամասում հայտնաբերվեց, ինչպես նշեց նաեւ հանձնաժողովի նախագահը, արդեն թվով չորրորդ ընտրակեղծիքը, որի պատճառով Գորիսի քաղաքացի Անատոլին զրկվեց իր ընտրելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում փաստեց, որ տեղի է ունեցել կեղծիք. ՙԱյս էլ չորրորդ դեպքն է հանձնաժողովի անդամ Զարիկ Հակոբյանի անփույտ աշխատանքի արդյունքում չորրորդ գորիսեցին զրկվում է ընտրելու իրավունքից: Ընտրողները եկել են ընտրության, ու տեղում պարզել, որ իրենց անվան դիմաց արդեն կա ստորագրություն, սակայն իրենց անձնագրերում որեւէ կնքի չկա՚:
Զարմանալին այն էր, որ քաղաքապետի թեկնածու Յոլյանի վստահված անձինք, որոնք տեղի-անտեղի նույն ընտրատեղամասում փորձում են մտացածին միջադեպեր հորինել , այս երեւույթի վերաբերյալ չափազանց անտարբեր ու չեզոք դիրք գրավեցին, չցանկանալով, որեւէ մեկնաբանություն կատարել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

