ԳՈՐԻՍՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԼԱՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՍԻՎ
Արխիվ 12-16ԳՈՐԻՍՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԼԱՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՍԻՎ
Չնայած որոշ լրատվամիջոցներ ի սկզբանե համոզված էին, որ գորիսյան ՏԻՄ ընտրությունները ընթանալու են լարված մթնոլորտում, սակայն ինչպես արդեն վստահեցրել էր Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ընտրությունները կանցնեն խաղաղ մթնոլորտում: Նշենք, որ մինչ այս պահը, Գորիսում քաղաքապետի ընտրությունն ընթանում է օրենքի նորմերի համպատասխան, առանց միջադեպերի եւ խաղաղ մթնոլորտում: Սյունիքի թիվ 37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արեմն Ստեփանյանը հավաստիացրեց, որ մինչ այս պահը, 16,671 ընտրական իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 5068 ընտրող: Նշենք, նաեւ, որ միայն Գորիս քաղաքում կա 9 ընտրատեղամաս, եւ ըստ էության կարելի է փաստել, որ Գորիսում ընտրություններն անցնում են ոչ թե լարված, այլ պասիվ մթնոլորտում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

