ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ. '25 ՏԱՐԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ'
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ. '25 ՏԱՐԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ'
Քիչ առաջ Գորիսի թիվ 37/4 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀԿ-ի կողմից Գորիս քաղաքում քաղաքապետի առաջադրված թեկնածու՝ Վաչագան Ադունցը: Մեզ հետ զրույցում, թե ինչ ակնկալիքներ ուն իր ընտրությունից, քաղաքապետի թեկնածուն նշեց. <<Վստահ եմ, որ ընտրվելու եմ, քանի որՙ 25 տարի ժողովրդի հետ եմ, աշխատել եմ իրենց համար, աշխատել եմ նվիրումով, բաց, հանուն գորիսեցիների: Վստահ եմ, որ այսօր ստանալու եմ, այդ 25 տարվա ազնիվ աշխատանքի արդյունքը՝ գորիսեցիների վստահության քվեյով: Քվեարկել եմ հանում Գորիսի բարեկեցիկ ապագայի համար>>:
Նշենք, որ Գորիս քաղաքի քաղաքապետի ընտրությունները բոլոր տեղամասերում ընթանում է հանգիստ, մինչ այս պահը չի գրանցվել որեւէ խախտում, լարվածություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

