ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՏԱՐԻՆԵՐԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՏԱՐԻՆԵՐԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ արդեն ունի նոր երգ, երգչուհին իր լսարանի դատին հանձնեց ՆԱՐԵԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ հեղինակած «Տարիներ» երգը: Անահիտը երգը ներկայացնելով իր երկրպագուների դատին` ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Ուզում եմ սիրով ներկայացնել ձեզ մի հրաշալի երգ,որն ինձ ոգեշնչել է նորովի։
Շնորհակալ եմ Նարեկ Գեղամյանին այս հրաշալի ստեղծագործության համար ու նաև Խաչատուր Խաչատրյանին՝ անզուգական նվագակցության համար։ Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին»:
Երգի հեղինակ ՆԱՐԵԿ ԳԵՂԱՄՅԱՆՆ էլ իր յութուբյան պաշտոնական էջում երգը ներկայացրել է հետեւյալ գրառմամբ. «Հարգելի ընկերներ, երբ լսեցի Անահիտ Շահբազյանի երգարվեստը, ակամայից ինձ ոգեշնչեց բնությունից նրան տրված յուրահատուկ ձայնը՝ որի արդյունքում ծնվեց անցյալի հուշերով համեմված մի հրաշալի երգ՝ «Տարիներ» :Շնորհավորում եմ Անահիտ Շահբազյանին՝ նոր երգի առթիվ եւ ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունը համալրեց նրա երգաշխարհը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

