«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՄ ԱՐՁԱՆՆ ԷԼ ՏԵՂԱԴՐՎԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՍԿՍԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ»

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՄ ԱՐՁԱՆՆ ԷԼ ՏԵՂԱԴՐՎԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՍԿՍԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ»

 

«Եթե Երեւանում տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը, ապա դրան հաջորդող տրամաբանական քայլը պետք է լինի Երեւանի կենտրնում Լենինի արձանի տեղադրումը, ավելի ճիշտ, ոչ թե արձանի տեղադրումըч այլ այդ գաղափարն առաջ բերելը»,-անդրադառնալով Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու հարցին կարծիք հայտնեց Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Անձամբ Բաբայանը շնորհակալ է Երեւանի քաղաքապետարանին, որ մեջտեղ է բերել Միկոյանի արձանը տեղադրելու գաղափարը, ուստի եկել է մի սերունդ, ով չգիտի կամ չի ուզում իմանալ ով է Անաստաս Միկոյանը: Իսկ այս աղմուկը լավագույն առիթն էր ամբողջ իրականության դեմքը ցույց տալու համար: Այս ամենից հետո, ըստ Ռուբեն Բաբայանի, մարդիկ ազատ կարող են կողմնորոշվել`այս արժեքային համակարգի կողմնակից են, թե՞ այդ համակարգը չեն ընդունում:

Քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ այս ամենի մեջ նկատում է հումոր եւ փաստում, որ ժողովրդի մեջ տեսնում է ատելություն հանճարեղ մարդու` Անաստաս Միկոյանի նկատամամբ, ըստ նրա, այսպիսի հանճարեղ քաղաքական գործիչներ տվել են բոլոր ժամանակները: Քանդակագործի խոսքով` ինքը չի կարող ընդունել այն տեսակետը, թե Անաստատ Միկոյանը հայ ազգի համար ոչինչ չի արել. «Իսկ ի՞նչ է արել մեր ազգի համար Մարշալ Բաղրամյանը, Ադմիրալ Իսակովը, փոխարենը արել են համամարդկային բաներ, արել են մեծ գործեր` ժողովրդի համար: Եթե ազգի հարցը նեղացնում ենք, ապա ընկնում ենք խայտառակ իրավիճակի մեջ, չի կարելի չէ՞ այդքան նեղացնել, Բաղրամյանն էլ է շատ գործեր արել, Իսակովն էլ: Մենք պետք է հպարտ լինենք, որ նման մարդիկ ունենք»,-ասում է Ֆերդինանտ Առաքելյանը եւ հավելում, որ երբեմն ասում են, թե Միկոյանը ստորագրել է բազմաթիվ սպանություններ, բայց այդ մասին չկա ոչ մի ապացույց. «Ցույց տվեք արխիվները, ես շատ արխիվներ եմ քանդել, չկա նման բան: Միկոյանը ֆանտաստիկ սրտի տեր մարդ է եղել: Նա երկու կողմ ունի` դրական եւ բացասական: Վերջինս այն է, որ ամբողջ ժողովուրդը կանգնած է 1937 թվականի ռեպրեսիայի վրա, որը իհարկե Միկոյանը չի արել: Ես հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, թե նա ինչպես է փրկել հայկական եկեղեցիներ»: Նրա բնորոշմամբ, ում արձանն էլ հայտնվի Երեւնում ազգը կսկսի քննադատել` լինի Տիգրան Մեծի արձանը, թե՞ մեկ ուրիշինը: Ինչ վերաբերում է Լենինի արձանի տեղադրմանը, ապա անձամբ քանդակագործը այդ չի ցանկանում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում