ՊԻԿ ՆԱԽԱԳԾԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՊԻԿ ՆԱԽԱԳԾԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իրավունքն» արդեն անդրադարձել է Երևանի փողոցներում հայտնված հովանոցներով այն երիտասարդներին, որոնք քայլում են անհաղորդ, չեն խոսում, անընդհատ նայում են ժամացույցին: Այս երիտասարդներին կարելի է հանդիպել Հանրապետության հրապարակում, Մաշտոցի պողոտայում, մոտակա այգիներում և այլուր:
Այժմ, Ֆեյսբուքում ստեղծվել է նրանց պաշտոնական էջը, որտեղ քիչ առաջ հայտնվեց նրանց խորհրդավոր ֆլեշ-մոբի տեսահոլովակներից, դարձյալ՝ միևնուն խորհրդավորությունն է ու մեծ պրեմիերայի մասին ակնարկը:
Թե ո՞ւր է տանում այս գաղտնիությունը, հավանաբար կիմանանք շատ շուտով, քանի որ ըստ էության, որքան տեղեկացանք, պրեմիերան տեղի է ունենալու հուլիսի 3-ին:
Մինչ այդ, դիտենք ֆլեշ-մոբի տեսահոլովակն ու սպասենք նոր մանրամասների:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

