Լեռնիկ Ալեքսանյան. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԳՆԱԼՈՎ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է»
Արխիվ 12-16Լեռնիկ Ալեքսանյան. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԳՆԱԼՈՎ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է»
Ոչ իշխանական քառյակը 12 կետից բաղկացած պահանջագիր է որոշել ներկայացնել իշխանություններին: 12 կետերի բովանդակության մասին, թեպետ վերջիններս լռում են, բայց խոստանում գալիք շաբաթվա ընթացքում բարձրաձայնել, թե ինչ են ենթադրում այդ կետերը: Այս պահին պարզ է միայն մի կետը, որը վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու պահանջին: Ըստ էության, ստացվում է, որ քառյակին ոչ թե քաղաքական մեծամասնությունն է խանգարում, այլ անկախ պատգամավորները, քանի որ այս կետը առաջին հերթին նրանց դեմ է: Ընդհանրապես, անկախ պատգամավորները, թե ի՞նչ դերակատարություն ունեն հայրենի խորհրդարանում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ.
-Անկախ պատգամավոր ասածը կայացած քաղաքական դաշտում, իրոք, չի աշխատում, որովհետեւ եթե կա քաղաքական դաշտ, ուրեմն` անկախ պատգամավոր չի կարող որեւէ մի հայացքի, գաղափարի կրող չլինել: Չէ՞ որ մի ձայնը խորհրդարանում ոչինչ անել չի կարող: Եթե մարդը գալիս է, ուզում է դառնալ պատգամավոր, ուզում է ինչ-որ գործ անել, խնդիրներ լուծել, պետք է ունենա համակիրներ: Կարծում եմ` գնալով անկախ պատգամավորների դերը նվազում է: Իրենք չենք կարող պարզապես լուրջ աշխատել խորհրդարանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

