Արագած Ախոյան. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԻՐՈՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՆ»

Արխիվ 12-16

Արագած Ախոյան. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԻՐՈՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՆ»

 

Օրերս ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հեռուստատեսությամբ անդրադառնալով Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի գործունեությանը` նշել էր, թե իբր Արեւմտահայոց խորհուրդը «կուլ է տվել թուքական խայծը» եւ Թուրքիայի իշխանություններից քաղաքացիություն խնդրել: Ի պատասխան այս հայտարարության ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի (ՀՀ-ի) լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը «Իրավունքի» հետ զրույցում նշել էր. «Մի ասացվածք կա` «մի գիժ քարը գցեց ձորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանեն», հիմա Կիրոյինն է: Առանց ուսումնասիրելու, մակերեսորեն տեղեկացված լինելով ինչ-որ գործառույթներից` բացարձակ ստահոդ հայտարարություն արեց հեռուստատեսությամբ: Դա չի համապատասխանում իրականությանը, եւ ես ստիպված եղա պատասխանել: Իհարկե, պատասխանը շատ կոշտ ստացվեց, բայց ցավում եմ, որ ավելի մեղմ է ստացվել, որովհետեւ իսկապես վերջիվերջո պիտի հասկանա, որ տվյալ ուղղությամբ աշխատանքը մենաշնորհ չէ»: Ի վերջո, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնում Արեւմտահայոց ազգային համագումարը եւ ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական քաղաքական գործիչների այս խոսքային փոխհրաձգությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ.

- Արեւմտահայոց ազգային խորհուրդը ունի հստակ հայեցակարգ, հստակ ճանապարհ անցնելու ուղի եւ գաղափարախոսություն: Ում հետաքրքիր է, ես հայտարարում եմ` կարող է գալ, համագործակցել, միանալ կամ թեկուզ համախոհ դառնալ: Տարբեր դարաշրջաններում գոյություն ունեն տարբեր մարտահրավերներ եւ ռազմավարություն: Այսօրվա ռազմավարությունը չի կարող լինել միջնադարյան կամ թեկուզ 50 տարի առաջվա ռազմավարություն: Այլ այսօր լրիվ ուրիշ մարտահրավերներ կան աշխարհում, ուրիշ գեոպոլիտիկա կա, որից հարկավոր է օգտվել: Եվ միայն սահմանը փակել` ավելի ապահով զգալու համար, պատկերացնո՞ւմ եք մենք ինչ ենք անում: Այդ ատելության մաղձը, զոհի կարգավիճակը մեզ խեղդել է եւ մենք բավարարվում ենք նրանով, որ մեր սահմանները ընդամենը պինդ պահենք, պատերը բարձր շարենք ու մեզ ապահով զգանք: Ո՛չ, այդպիսին չէ այսօրվա քաղաքականությունը, այդ պատն ինչքան թափանցիկ լինի, ինչքան թշնամուդ տեսնես, թե ինչ է պատրաստում անել եւ ինչ է մտածում, այնքան հեշտ կլինի: Մինչդեռ մեր մասնագետները, թուրքագետները, քաղաքագետները հաճախ ուղղակի սարքել են հրեշ թուրքական դիվանագիտությանը եւ բավարարվում են նրանով, թե դե լավ, թուրքական դիվանագիտության դեմ խաղ չկա: Խաղ չկա, որովհետեւ մենք ենք անգործ: Մի հատ տեսեք հայից ինտելեկտով ու խելացի ազգ կա՞, որ հավաքվենք, կարողանանք մեր ուժերը կենտրոնացնել շատ հզոր կլինենք: Մենք այսօր հստակ առանց վախենալու, համարձակորեն կարողանում ենք մեր պահանջները, իհարկե, լուրջ ուսումնասիրություններ կատարելուց հետո, թուրքական իշխանություններին ներկայացնել: Մենք ունենք, օրինակ, այն բոլոր ուսումնասիրությունները, թե այս 100 տարվա ընթացքում սահմանադրության քանի կետի խախտմամբ եւ իրավունքների քանի ոտնահարմամբ` թուրքական օրենք խախտած որոշումներ են կայացվել հայ ազգի նկատմամբ: Եվ այդ բոլորը դնելու ենք թուրքական իշխանությունների առաջ: Տեսնենք  միջազգային ատյաններում ի՞նչ պատասխան են տալու, իսկ ապսուրդ, վիրտուալ մանկական երազներ տեսնելով` միայն տանկի վրա, միայն թրով, թուրքը թշնամի է եւ վերջ… այդ ձեւով երկար ճանապարհ չենք անցնի:

- Պարոն Ախոյան, ի վերջո, Դաշնակցության նման ստեր տարածելը, ինչո՞վ էր պայմանավորված:

- Չեմ կարծում, որ Կիրոյի տեսակետը համապատասխանում է դաշնակցության տեսակետին: Դաշնակցությունն ինձ համար լուրջ կուսակցություն է: Դաշնակցության շնորհիվ հայ ազգը 100 տարի արտասահմանում կարողացավ ե՛ւ գիտությունը, ե՛ւ կրթությունը, ե՛ւ լեզուն ու մշակույթը պահել, պահպանել: Ինչու ոչ, Հայ դատի կատարած աշխատանքի շնորհիվ Հայոց հարցը հասանելի դարձավ  ամբողջ աշխարհին: Թող ներող լինեն մնացածը, բայց այս ամենը հիմնականում իրենց շնորհիվ է: Ես խորին հարգանքով եմ մոտենում Դաշնակցությանը եւ չեմ կարծում, որ այս մեր, կոպիտ ասած, «փոխհրաձգությունը» կապված է Արեւմտահայոց ազգային համագումարի կամ Դաշնակցության հետ: Ուղղակի, ես` որպես Փարիզյան մեր գրասենյակի լիազոր ներկայացուցիչ, ստիպված էի պատասխանել, որպեսզի հասկանան, որ չի կարելի, հարկավոր է հարգանքով մոտենալ, էլի եմ ասում` հարկավոր է  ուժերը կենտրոնացնել մեկ ուղղությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում