ԱՇԽԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Այսօր Մոսկվայից վերադարձան ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամության հանձնաժողովի անդամները: Հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի հերթական նիստը տեղի էր ունեցել Նիժնի Նովգորոդ քաղաքում, նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բարձրացրեց մի շարք հարցեր կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ավելի քան 20 տարվա շրջափակման մասին: Ինչպես նաեւ նա նշել է, որ Հայաստանը դեմ է քվեարկել ՌԴ-ի դեմ ՄԱԿ-ի բանաձեւին, քանի որ Հայաստանն աջակցում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, լինի դա Ղրիմում, Արցախում, թե այլուր: Ազգերի ինքնորոշման իրավունքը համարելով ժողովրդավարական ամենագերադասելի սկզբունքը Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գոյություն ունեն կրկնակի ստանդարտներ, երբ օրինակ ճանաչվում է Կոսովոյի անկախությունը, սակայն արեւմուտքի կողմից չի ճանաչվում ԼՂՀ-ի, կամ Ղրիմի ինքնորոշման իրավունքի իրականացումը: ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ելույթին, նշելով, որ. «Մեզ տխրեցրեց Նազարբաեւի ելույթը»:
Այնուհետեվ Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարաքաղաքական ճնշումների ամենալավ պատասխանը կլինի եվրասիական միության կայացումը եւ այն փորձերը, թե Ղարաբաղի կարգավիճակը ու սահմանները ճշտելու առումով տեղին չեն, քանի որ խոսքը գնում է տնտեսական միության մասին, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Նույն կերպ չի կարելի բարձրացնել այս կոնտեքստում Ղրիմի հարցը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

