ՎՊ-Ն ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Արխիվ 12-16

ՎՊ-Ն ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները:

Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների և թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

Առողջապահության ոլորտ.
1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման և հետազոտության ժամկետների անհարկի ավելացման (հաշվետվություններում մարդ/օրերի թվի իրականից ավել ներկայացման) հետևանքով բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման (լրացուցիչ չհիմնավորված ծախսերի) հետ կապված հարցը:ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են և ներդրվելու են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնց կիրառմամբ կբացառվեն ոչ հավաստի տվյալների հիման վրա վճարումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ ՎՊ-ի կողմից նախանշված մյուս ռիսկերը:2. Դեղերի ձեռքբերման հետ կապված նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով եղել են դեպքեր, երբ նախարարության կողմից բանակցային ընթացակարգով անմիջապես արտադրողից ուղղակի գնում իրականացնելու շնորհիվ խնայվել են ՀՀ պետական բյուջեի զգալի միջոցներ (օրինակ ինսուլինի ձեռքբերման դեպքում):Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն գնման մեխանիզմների փոփոխման վերաբերյալ, որի արդյունքում կնվազեն ծախսերը՝ առանց դեղերի որակական հատկանիշների վրա ազդեցության:

Սոցիալական ոլորտ.
Քննարկվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը՝ ներկայացնելով չարաշահումների կոնկրետ օրինակներ:Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մշակել համապատասխան օրենդրական փոփոխությունների փաթեթ, որը կբացառի այս ոլորտում առկա չարաշահումները, կապահովի սոցիալական արդարությունը:Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ սահմանել խիստ վերահսկողություն անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Քաղաքաշինության ոլորտ.
Քննարկվել են քաղաքաշինական գործող նորմերի և վերադիր ծախսերի հետ կապված խնդիրները:Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ պատշաճ ուշադրություն դարձնել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ ՀՀ ՎՊ-ի վերհանած խնդիրների լուծման ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտ.
Քննարկվել է «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ենթավարկերը գյուղացիներին և ընկերություններին տրամադրելու գործող մեխանիզմի հարցը: Համարվել է անընդունելի գործող վարկավորման մեխանիզմը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունների վարկավորումը իրականացվել է բարձր տոկոսադրույքով (ընդհուպ մինչև 24%): Հանձնարարվել է բանակցել միջազգային կազմակերպությունների հետ, վերանայել վարկերի տրամադրման մեխանիզմները՝ գյուղացիական տնտեսություններին ապահովելով ավելի էժան ռեսուրսներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում